Շախմատի աշխարհի գահի հավակնորդ, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը ընտանիքի (հայրը, մայրը, քույրը), անձնական խոհարարների եւ թիկնապահների ուղեկցությամբ երեկ Օմանից ժամանել է Չեննայի միջազգային օդանավակայան, որտեղից ուղեւորվել է «Hyatt Regency» հյուրանոց:
Ուրբաթ օրվանից կնոջ` Արունայի, եւ որդու` Ահիլի հետ նույն հյուրանոցում հանգրվանել է նաեւ գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը:
Աշխարհի թագի համար մրցամարտի գլխավոր մրցավար, հայաստանցի միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը Չեննայ մեկնում է այսօր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ