Այսօր «Բլից ինֆո» ակումբում ասաց «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
«Հայաստանի բոլոր հարեւանները, առանց բացառությամբ, այսօր լրջագույն հարաբերությունների մեջ են Արեւմուտքի հետ: Հայաստանը ընդհանուր սահման չունենալով Մաքսային միության անդամ որեւէ երկրի հետ, 3,5- ամյա բանակցություններից հետո նման ցանկություններ է հայտնում: Հոկտեմբերի 25-ին Մինսկի գագաթաժողովում ստանձնած պարտավորություններից հետո Հայաստանը վերածվում է խափանարարության գործիքի»,- այս կարծիքին է Ռուբեն Մեհրաբյանը, նշելով, որ մեծ է վտանգը, որ Հայաստանը բոլոր հարեւանների կողմից կարող է որպես պրոբլեմ դիտվել:
«Բայց, ցավոք, մեզանում վտանգների ընկալումը չկա եւ առ այսօր պաշտոնական բացատրությունները այս վտանգների` մենք չունենք: Տնտեսական օգուտի մասին ծիծաղելի բաներ են հնչում, խոսվում է, թե անվտանգության նկատառումներից ելնելով՝ գնացինք այս քայլին եւ այլն, բայց ես կասեմ, որ մեր անվտանգությունը այս քայլին գնալով տուժեց»,- ավելացրեց Ռուբեն Մեհրաբյանը: Նա համոզված է, որ հպատակեցնելով Հայաստանին` Ռուսաստանը քայլեր է ձեռնարկելու Ադրբեջանին ճնշելու համար, որ թույլ չտա Եվրամիության հետ հարաբերություններ հաստատել. «Իհարկե, այսօր Ալիեւի ռեժիմը չի ուզում պարտավորություններ ստանձնել եվրոպացիների կողմից»:
Ռուբեն Մեհրաբյանը նաեւ նշեց, որ ռուս-ադրբեջանական առեւտրի պայմանների դեպքում Հայաստանը սուբյեկտից վերածվելու է օբյեկտի:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ