«Վեր կացեք, շարժվեք: Տեսեք՝ ինչ եք ուզում անել ու արեք: Ո՞ւմ եք սպասում: Մի վախեցեք, մոտեցեք իրար, միացեք իրար, միասին կարող եք, միասին ուժեղ եք, միասին ամեն ինչ կունենաք… Ստեղծեք ձեր աշխատանքը, ինքնուրույն կազմակերպեք ձեր կյանքը»:
Այս հրամայականով ճանաչված ռեժիսոր Լեւոն Իվանյանը դիմում է արվեստի բուհ ավարտած երիտասարդ մասնագետներին ու հրավիրում «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ բազմաժանր գիտաստեղծագործական բեմարվեստանոց ձեւավորելու համար:
«Առավոտի» հարցին՝ չի՞ կարծում, որ նման հորդորը երկրի կառույցներին չվստահողի դիրքորոշում է, պարոն Իվանյանը պատասխանեց. «Այսօր բազմաթիվ շնորհալի երիտասարդ մասնագետներ կամ լքում են հայրենիքը, կամ ծանոթ-բարեկամ գործարարի բարեհաճություններին են սպասում, կամ պարզապես հանձնվում են բախտի քմահաճույքին: Երիտասարդների հետ կայանալիք ստեղծագործական հանդիպումը նպատակ ունի գործնական օրինակներով ներշնչել նրանց՝ ինքնուրույն ստեղծելու իրենց աշխատատեղը»:
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ