Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զառա Տոնիկյանը չհայտնեց իր հեռանալուն նպաստողների անունները

Նոյեմբեր 05,2013 13:58

Շուրջ 20 տարի ընդմիջումից հետո Հայաստանում է հայկական էստրադայի իրական աստղ Զառա Տոնիկյանը: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ սիրված երգչուհին ասաց. «Ժամանակին ոմանք իսկապես ստեղծեցին պայմաններ, որ ես հեռանամ հայրենիքից: Ինչ որ է, չեմ ուզում հետ նայել եւ մանրամասնել կատարվածը… Ցավոք, արտագաղթը անդրադարձել է նաեւ լավագույն երաժիշտների վրա, սակայն մի քանի օր Երեւանում անցկացնելով, հանդիպեցի երաժիշտների, այդ թվում ջազմենների, որոնք, բարեբախտաբար, ստեղծագործում են Հայաստանում»: Երգչուհին հավելեց, որ կցանկանար այդ մարդկանց հետ բեմ դուրս գալ, մանավանդ անչափ կարոտել է իր սիրելի ունկնդրին:

Հետաքրքրությանը, ե՞րբ իրեն կրկին կտեսնենք հայաստանյան բեմում, Զառա Տոնիկյանը պատասխանեց. «Հավանաբար՝ 2014 թվականի սկզբներին»:

«Առավոտի» հաջորդ հարցին՝ բարձրագույն մասնագիտական դպրոց անցած երգչունին չի՞ ցանկանում հարուստ փորձը փոխանցել երիտասարդներին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հրավերի դեպքում՝ մեծ սիրով»

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նաիրա says:

    Վայ, Զառա Տոնիկյան ջան, բարով ես եկել, կարոտ ենք քեզ, Տաթևիկին, լուսահոգի Էլվինային, ինչ մակարդակ էիք, էս ինչ արեցին մեր մշակույթի գլխին էս իբր թե անկախ պետություն կերտողները, էս ինչ աստղավառություն թափեցին մեր գլխին, որ ձեր ճկույթը չարժեն իրենց պորտապարերով ու պռեգոմեշներով, եկեք էդ զիբիլը թափեք մեր բեմերից, մեռանք իսկական արվեստի սպասելով, ե՞րբ է համերգդ, ՍՊԱՍՈՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՄ ԵՆՔ

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930