«Փաստինֆո». Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի նախագահ Արմեն Դանիելյանը կքննի Սյունիքի նախկին մարզպետի առանձնատան մոտ կրակոցների գործով քրեական հետապնդումը դադարեցնելու կամ չիրականացնելու մասին որոշումների դեմ պաշտպան Հայկ Ալումյանի երեք դիմումները մեկ վարույթում քննելու հարցը:
Այսօր իր երկու գործընկերներին միացավ և Հայկ Ալումյանի երեք դիմումները մեկ վարույթում քննելու նպատակահարմարության մասին հարցը բարձրացրեց նաև հիշյալ դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը, ում վարույթում է գտնվում Հայկ Ալումյանի երրորդ դիմումը` մեղադրյալ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման դեմ պաշտպանի դիմումը: Դատավորը դիմեց դատարանի նախագահին՝ դիմումները մեկ վարույթում քննելու հարցի վերաբերյալ որոշում կայացնելու խնդրանքով:
Ավելի վաղ այդ հարցով դատարանի նախագահին դիմել էին հիշյալ դատարանի դատավորներ Լևոն Ավետիսյանն ու Արթուր Մկրտչյանը` իրենց վարույթում գտնվող, համապատասխանաբար՝ գործով տուժող Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և մեղադրյալ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումների դեմ Հայկ Ալումյանի դիմումները և վերոհիշյալ դիմումը մեկ վարույթում քննելու նպատակահարմարության հարցով:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում