Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ջրագնդակի Հայաստանի պատանեկան առաջնության ժամանակ (կազմակերպիչներն են Ջրագնդակի հայկական դաշնությունը եւ ՀԱՕԿ-ը), ջրագնդակի հայկական դաշնության որոշմամբ` «Տիտան» թիմը մարզչի եւ ներկայացուցչի անվայել պահվածքի պատճառով հեռացվել է մրցումներից: «Տիտան» թիմի ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանը հարվածել էր խաղի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար, միջազգային մեծ ճանաչում ունեցող Ռուբեն Եսայանին:
Ի դեպ, Գագիկ Հովհաննիսյանը ՀՀ նախագահի անվտանգության աշխատակից է:
Ոստիկանության Մաշտոցի բաժնում բացատրություններ են տվել ջրագնդակի հայկական դաշնության նախագահ Կարեն Գյունաշյանը եւ տուժող , մրցավար Ռուբեն Եսայանը:
Մեր տեղեկություններով, երկու օր է, ոստիկանության Մաշտոցի բաժին է հրավիրվում անվտանգության «տիտան» Գագիկ Հովհաննիսյանը, սակայն նա դեռ չի ներկայացել բաժին:
Կարդացեք նաև
Ի դեպ, անցյալ տարվա մրցումների ժամանակ, Գ.Հովհաննիսյանը փորձել է դարձյալ իր պահվածքով ստվերել մրցումները, սակայն այն չի հաջողվել:
Ռուբեն Եսայանը, ըստ նախնական տեղեկությունների, ստացել էր քթոսկրի կոտրվածք եւ գլխուղեղի ցնցում:
Մեր աղբյուրի տեղեկացմամբ, այս գործը կուղարկվի Հատուկ քննչական ծառայություն: