Այսօր «Զարկերակ» ակումբում Սայաթ-Նովա 10 հասցեում իրականացվող շինարարության դեմ բողոքող բնակիչները ներկայացրեցին ստեղծված իրավիճակի ապօրինությունները, լարվածության արդյունքն ու անհանգստությունները:
Բնակիչներից Ալբերտ Սարգսյանը նշեց, որ ինքը դեռ այսքանից հետո հույս ունի, որ քաղաքապետարանը պարզություն կմտցնի այս ամենի մեջ:
Ի դեպ, այս շինարարության հետ կապված՝ բնակիչներն արդեն ստորագրահավաք են սկսել, որն անցնում է 300-ը եւ որով պատրաստվում են դիմել ՀՀ նախագահին. «Այս ապօրինությունները խախտել է բազմաթիվ օրենքներ, իսկ քաղաքապետարանը` իրենց իսկ ընդունած ավագանու որոշումը»,- հավելեց Ալբերտ Սարգսյանը, շարունակելով, որ իրենք ուզում են նորմալ ապրել, իսկ այդ շինության կառուցումից հետո բնականաբար դա հնարավոր չի լինի:
«Մենք խնդրում ենք մեր չորացված ծառի փոխարեն մի ծառ տնկեն, իրենց կաթսայատունն էլ ինչ ուզում են՝ անեն»:
Կարդացեք նաև
Ալբերտ Սարգսյանի խոսքով`շենքը իրականում այն մարդունը չէ, ով ներկայանում է որպես սեփականատեր: Իրականում տերը մի պաշտոնյա է, որը պարզապես տեր է կանգնում այդ ամենին, ինչի հետեւանքով թշնամացել է, ժողովրդի ու մարդկանց կյանքը դժոխքի վերածել:
Ի դեպ, ասուլիսի ժամանակ զանգահարեցին Ալբերտ Սարգսյանին ու տեղեկացրին, որ հնարավոր է քաղաքապետը գա իրենց մոտ,նա էլ շտապեց` «Հանկարծ կարող է ճիշտ լինի»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ