Հատված ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի հարցազրույցից:
– Ձեր կարծիքով՝ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում ի՞նչ հեռանկար է սպասվում Հայաստանին։
– Եթե անկեղծորեն ասեմ, ես կողմնակից եմ Մաքսային միությանը անդամակցելուն։ Բնականաբար, նոր իրավիճակ պետք է ստեղծվի մնացած երկրների հետ, որոնք Մաքսային միության անդամ չեն։ Այդ հարցի մասին եւս բարձրաձայնել եմ։
– Դուք ծանո՞թ եք Մաքսային միության կանոնադրությանը եւ Հայաստանին առաջարկվող պայմաններին, որ վստահորեն ցանկություն եք հայտնում անդամակցեք:
Կարդացեք նաև
– Ես հանձնաժողովի նիստում այսպիսի հարց հնչեցրեցի. արդյո՞ք կառաջանան խնդիրներ Մաքսային միությանը անդամակցելու պարագայում։
Ես նկատի ունեի իբրեւ ստրատեգիական պարտնյորի։ Իսկ ՄՄ-ի դրույթները ի՞նչ կտան, դա մինչեւ մեզ հասնելը մասնագետները պետք է ուսումնասիրեն։ Որպեսզի հետագա իմ անհանգստությունը փարատեն, պետք է մեկ տարի առաջ սկսեն ուսումնասիրությունները։ Պետք է հիմնովին ռեֆորմներ կատարվեն։
– Ինչպե՞ս եք պատկերացնում պետական բյուջեի ավելացումը, եթե վարչապետը հայտարարեց, որ վարչարարությունը չի ռւժեղացվելու։
– Ես կարծում եմ, որ հարկերի զրոյացումը պետք է տեղի ունենա միայն սահմանների վրա, երբ մեծ թվով սփյուռքահայեր ցանկանում են իրենց
հաշվին ներդրումներ կատարել, սակայն սահմանների վրա նրանցից 20 տոկոս գումար են պահանջում։ Դա, բնականաբար նպաստավոր պայմաններ չի կարող ապահովել մեր ապագայի համար։ Այսինքն, մենք
այդ կերպ չպետք է լուծենք բյուջեն լցնելու խնդիրը, այլ պետք է մտածենք մեր երկրի վաղվա մասին։ Դրա արդյունքը մենք կարող ենք տեսնել երեք, չորս,
հինգ տարի հետո միգուցե։ Պետք է իրականացնել նպատակաուղղված հարկային քաղաքականություն, այլ ոչ թե հիասթափեցնել ներդրումներ կատարել ցանկացող մեր հայրենակիցներին։
Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում