Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական թեկնածուի բուկլետում նկարագրվում են ՀՀԿ-ական մարզպետի «բարեգործությունները»

Նոյեմբեր 05,2013 12:57

Արարատ քաղաքում, քաղաքապետի ընտրության քարոզարշավի ընթացքում արարատցիներին բաժանված՝ ՀՀԿ թեկնածու Հայկ Հայկյանի նախընտրական բուկլետի ներդիրը, չգիտես ինչու, պատմում է ոչ թե թեկնածուի մասին, այլ նկարագրում է Գրիգորյան եղբայրների կատարած աննախադեպ բարեգործությունները։

Փաստորեն, Արարատ քաղաքում ինչ որ կատարվել է համայնքային բյուջեի հաշվին՝ Գրիգորյան եղբայրները վերագրել են իրենց աննախադեպ բարեգործական ոգուն՝ քաղաքի ասֆալտապատում, բնակելի շենքի կառուցում, հիվանդանոցի հիմնանորոգում եւ սարքավորումներով հագեցում։

Սակայն, ողջ այս պատմության ամենաուշագրավ հատվածը պետական բյուջեով արվածի հեղինակային իրավունքի սեփականաշնորհումը չէ։ Սույն ներդիրի կետ 12-ում բարեգործ եղբայրները նշել են. «Սոցիալապես անապահով ընտանիքներին օգնություն՝ սննդի տեսքով ճաշարանում», իսկ դրույթ 13-ում արձանագրել՝ «Օժանդակություն քաղաքացիներին՝ տոնական օրերին»։

Պակաս ուշագրավ չեն նաեւ բուկլետի ներդիրի հաջորդ երկու դրույթները՝ «Ֆինանսական օգնություն դպրոցներին՝ մարտի 8-ի եւ վերջին զանգի կապակցությամբ», ինչպես նաեւ՝ «օգնություն քաղաքացիներին, դիմողներին՝ ապահովում աշխատանքով»։

Ի դեպ՝ հատկապես վերջին պարբերությունը գրավեց մեր ուշադրությունը։ Պարզվում է՝ արտագաղթի, գործազրկության մեջ լճացող Հայաստանում կա մի «տոչկա», ուր մարդիկ կարող են դիմել եւ տեղում իրենց կապահովեն աշխատանքով։ Այդ «տոչկան» Գրիգորյան եղբայրներն են։ Չենք կասկածում, որ աշխատանք փնտրող մեր հայրենակիցները չեն ալարի, կհասնեն Արարատ ու կդիմեն մեր երկրի թիվ մեկ գործատու եղբայրներին։

Իսկ ինչ վերաբերում է վերոշարադրյալ «բարեգործություններին»՝ մարտի 8-ին ու վերջին զանգին դպրոցներին մի քանի կոպեկ տալուն, կամ սոված դիմումատուին հացի փող տալուն, իրեն հարգող ցանկացած բարերար անհարմար կզգար նման «աննախադեպ» բարեգործությունները ֆիքսել թղթի վրա ու բաժանել Արարատ քաղաքի ընտրողներին։ Սակայն, սա եւս ճաշակի հարց է, ինչպես նաեւ՝ մի կտոր տված հացը երեսով տալը։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930