Շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները Ծաղկաձորում ավարտեցին ուսումնամարզական հավաքները: Նրանք պատրաստվում էին նոյեմբերի 8-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկող Եվրոպայի թիմային առաջնությանը:
Տղամարդկանց ընտրանու մարզիչ Արշակ Պետրոսյանը թիմում ընդգրկել է Լեւոն Արոնյանին, Սերգեյ Մովսիսյանին, Վլադիմիր Հակոբյանին, Գաբրիել Սարգսյանին եւ Տիգրան Լ. Պետրոսյանին, իսկ կանանց մարզիչ Արթուր Չիբուխչյանը` Էլինա Դանիելյանին, Լիլիթ Մկրտչյանին, Լիլիթ Գալոյանին, Մարիա Կուրսովիային եւ Աննա Հայրապետյանին:
Մեր երկու հավաքականներն էլ մրցավայր մեկնելու են վաղը` նոյեմբերի 6-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ