Հատված հոգեբան Իրինա Ծատուրյանի հետ հարցազրույցից:
– Ինտերնետային կախվածությունն ի՞նչ վտանգների առջև կարող է կանգնեցնել։
– Ինտերնետ կախվածությունը, նախ՝ ագրեսիվություն է առաջացնում, ինչը գալիս է շարժման պակասից և կուտակված էներգիայի մեծ պաշարից։ Այսինքն՝ նախկինում երեխան, իր էներգիան սպառում էր, գնում էր բակ ու բակային խաղեր էր խաղում, իսկ այժմ այդ էներգիան կուտակվում է, ինքը
որակապես փոխվում է և վնասում է հենց տվյալ մարդուն։ Ուստի, ծնողն
Կարդացեք նաև
անպայման պետք է հետևի, առավել ևս, երբ իր երեխայի մոտ նկատում է
ագրեսիվ վարքի դրսևորում, ու պետք է երեխային գոնե ինչ-որ մի
սպորտի տա։
Այս ամենը սկզբունքորեն նույն կերպ է արտահայտվում նաև մեծահասակների պարագայում։ Սակայն ավելի ցավալի դեպքեր էլ են լինում, օրինակ՝ Չինաստանում էր, երբ կինը թողել և մոռացել էր երեխային, ինչի արդյունքում վերջինս մահացել էր։
Իհարկե, սոցցանցերը երբեմն տխուր հետևանքների պատճառ են դառնում, սակայն, մյուս կողմից, եթե մարդն այդ ցանցերից չի օգտվում, ստացվում է, որ ինքը ժամանակակից չէ ու ասես հետամնաց լինի։ Ամեն ինչ պետք է չափի մեջ լինի։
Նույն Ինտերնետից ես այնքան հետաքրքիր և մասնագիտական նյութեր եմ վերցնում, որոնք կարևոր են ինձ համար։ Այսինքն՝ Ինտերնետը մեզ տալիս է նոր և թարմ տեղեկատվություն ստանալու հնարավորություն, սակայն այն
օգտագործելիս պետք է անպայման տարբերակել և խուսափել կասկածելի տեղեկատվական աղբյուրներից ու լուրերից։
Այսօր մեզ մոտ շատացել են լրատվական կայքերը, ու պետք է, այսպես ասած, կողմնորոշվել այդ քաոսի մեջ ու կարողանալ տարբերակել օգտակարը՝ վնասակարից, բամբասանքը՝ արժեքավոր տեղեկատվությունից, և այլն։
Բացի այդ, շատ կարևոր է հասկանալ, թե արդյոք մեզ անհրաժե՞շտ է այդ տեղեկատվությունը, որը մեզ մատուցում են, և եթե անհրաժեշտ է, ապա ինչի՞ համար է այն մեզ պետք։ Այսինքն՝ պետք է,հաշվի առնել ի՞նչ եմ ես քաղելու այն ընթերցելուց, կամ արդյոք այդ ինֆորմացիան ինձ, օրինակ, 1 տարի հետո պե՞տք է լինելու։
Մյուս կողմից, եթե մարդը դատարկ է և չունի իր նպատակներն ու անելիքները, ապա նա սկսում է ապրել ուրիշի կյանքով՝ իր կյանքով ապրելու և իր խնդիրները լուծելու փոխարեն։
Կարծում եմ սոցցանցերը հատկապես շոու-բիզնեսի մարդկանց համար է շատ օգտակար, նրանք այս գործիքն օգտագործում են իրենց PR-ի համար, ընդամենը։
Լուսինե ՄՈՎՍԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում