Հատված ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի հարցազրույցից:
– Վանոն կասեր՝ երկոտանու ո՞ր տեսակը պետք էր լինել, որ նպաստների կրճատումն ու չինովնիկների աշխատավարձերի բարձրացումը նույն փաթեթում դիտվեին, և, ինչպես կասեր Հովիկ Աբրահամյանը, «դիվիդի» շահվեր՝ էս նեղ մաջալին։
– Շատ բարդ հարց տվեցիք։ Հիմա ես չգիտեմ՝ հարցի գեղարվեստակա՞ն մասին անդրադառնամ, թե՞ ֆինանսական։ Պատասխանեմ՝ միայն ֆինանսականին։
– Ոչ, պարոն Սաֆարյան, երիցս՝ ոչ։ Նեկրասովն ասում է՝ ֆինանսիստ լինելուց առաջ դու պարտավոր ես քաղաքացի լինել։
Կարդացեք նաև
– Վանոն ասաց, Նեկրասովն ասաց, բա մի հատ էլ ասա՝ Սեյրան Օհանյա՞նն ինչ ասաց. էն օրը բյուջեի քննարկման ժամանակ Սեյրան Օհանյանն ասաց՝ էս մարդը, այսինքն՝ ես, հո ձեր «պլենը» չի՞։
– Ամբողջ կյանքում, որքան Ձեզ հիշում ենք, եղել եք բյուջեն ներկայացնող պաշտոնյա, մեր ենթագիտակցությունում Դուք և բյուջեն անբաժան եք, որովհետև նստել եք ՆէՊ–ի, Նիկոլայի, Ալեքսանդրի օրոք, չե՞ք ուզում մի քանի օրով մեր «պլենը» լինել. չէ՞ որ տարվա մնացած օրերին մենք ու համայնքն է Ձեր «պլենը»։ Մի մոռացեք՝ համայնքը զորավոր է, համայնքը չի ների։
– Րաֆֆին կասեր՝ զորավա՜ր է։
– Ասիք զորավար, հիշեցի. Անդրանիկ Մարգարյանի ժամանակ մի լավ սովորույթ կար. բյուջեն ընդունելուց հետո այն «տարժեստվեննի»՝ Գրիգորիչ Գալուստի սենյակում կոնյակով «թրջվում» էր. էս քանի տարի է՝ նման բան չկա։ Կարո՞ղ է անհարմար եք զգում, դրա համար։
– Ով նշում էր, նրանից հարցրեք, ես ընդամենը մասնակից եմ եղել՝ հրավիրյալ։
– Վերջին անգամ եմ հարցնում, պարոն Սաֆարյան. բոլոր այս բյուջեների մեջ ամենաառինքնող անունը ո՞ր տարվա բյուջեն է ունեցել։
– Դուք անունը դնում, դուք ասում-խոսում-ուրախանում եք։ Ես աշխատում եմ այդ անունները մոռանալ։ Մեզ համար բովանդակային խնդիրներն են էական։ Թե չէ անուն դնելը ո՞րն է, հո տղա՞ չի, որ անունը դնես՝ Խաչիկ, Վաչիկ, Հրաչիկ։
Ճեպազրույցը՝ Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում