Լրահոս
Օրվա լրահոսը

Կանազի հոսպիտալում ծեծի ենթարկված զինվոր. «Մենք ջարդեցինք դռները ու փախանք»

Նոյեմբեր 05,2013 12:33

Ինչ է իրականում կատարվել նշված օրը Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալում, որի մասին սոցցանցերում 3 օր է՝ խոսում են։ Փախուստի դիմած զինվորներից Դավիթ Մարկոսյանի հայրը՝ Սամվել Մարկոսյանը, «Ժողովուրդ»–ին ասաց. «Ես վախենալու բան չունեմ, ամեն ինչ կպատմեմ։ Իմ երեխան իրեն կորցրած մտավ տուն, թե պա՛պ, ինձ փրկի, սպանում են»։

Ըստ Ս. Մարկոսյանի՝ իր որդու նկատմամբ ճնշումները սկսվել են դեռ շատ վաղուց. «Տղաս ծառայում էր ՊՆ զորամասերից մեկում, ու այդ ժամանակ զորամասի հրամանատար Գարեգին Պողոսյանի եւ որդուս միջեւ վեճ էր տեղի ունեցել: Մայոր Պողոսյանը որդուս ասել էր. «Ա՛յ ոչխար, հլա ուղղվի՛»։

Դավիթը գնացել էր մայորի աշխատասենյակ, որպեսզի պարզաբանի վերջինիս կողմից վիրավորանքի պատճառը։ Երբ մտել էր աշխատասենյակ, մայորին հարցրել էր. «Էդ ինձ էիք ասո՞ւմ՝ ա՛յ ոչխար»։ Մայորը պատասխանել էր. «Ոչ միայն էդ եմ ասում, այլեւ ուրիշ բաներ» եւ սկսել էր սեռական բնույթի հայհոյանքներ տալ։ Դավիթը երկու ձեռքով հարվածել էր մայորի գլխին՝ ականջների ուղղությամբ։ Եվ ես պնդում եմ, որ լավ էր արել, ո՞ւմ հայհոյեն, որ նման բան չանի»։

Զինվորի հոր խոսքով՝ այս պատմությունից հետո Դավիթը դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման ու պատիժը կրելուց հետո շարունակում էր իր ծառայությունը Վարդենիսի N զորամասում. «Ծառայության ընթացքում որդուս մոտ նյարդերի հետ կապված խնդիրներ առաջացան, եւ սեպտեմբերի 17-ին նրան տեղափոխեցին Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալ։ Նշված գիշերն անծանոթ բարի մարդիկ են փրկել իմ երեխային։ Ականջն ու դեմքն այլանդակված էին։ Որդիս ասաց, որ ինքն աղմուկ է լսել եւ գնացել է կողքի սենյակ ու տեսել, որ հոսպիտալի պետ Սահակ Օհանյանը, հոսպիտալի ատամնատեխնիկ Արմեն Հովսեփյանը, հոգեբան Վաղինակ Հովհաննիսյանն ու մի քանի հոգի իր ընկերոջը՝ հոկտեմբերյանցի Ռազմիկին, ծեծում են։ Էլ բան չգիտեմ ու չեմ էլ ուզում իմանալ։ Ես պնդում եմ, որ 2012թ. դեպքից հրամանատար Գարեգին Պողոսյանից մինչեւ այս վերջին դեպքի մեղավորները՝ հոսպիտալի նշված մարդիկ, պետք է պատասխանատվության ենթարկվեն ամենայն խստությամբ։ Ես չեմ լռելու»։

Մեզ հաջողվեց զրուցել նաեւ ծեծի ենթարկված Դավիթի հետ։ Նա պատմեց, որ իր հետ փախուստի դիմած տղաները եղել են իր ընկերներ Ռազմիկը, Արոն եւ Արշակը. «Մենք ջարդեցինք դռները ու փախանք, որովհետեւ մեզ դաժան ծեծում էին։ Ռազմիկն ընկել էր փողոցում։ Ես չգիտեմ, թե ինչից էր սկսվել կռիվը, բայց հաստատ սուտ ա, որ ասում են, թե Ռազմիկին ծեծել են խմելու համար։ Նման բան չկա, քանի որ ոչ մի խմիչքի հետք չեն գտել»:

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930