Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Այս պահին կառավարության հետ կոալիցիա կազմել չենք կարող»

Նոյեմբեր 05,2013 12:18

ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, թե Դաշնակցությունն ընդդիմություն չէ՝ իշխանություն լինելու համար։ Դուք հիմա չե՞ք պայքարում իշխանության հասնելու համար։

 

– Հնարավոր չէ, որ որևէ քաղաքական ուժ չպայքարի իշխանություն դառնալու համար։ Այլ բան, որ մեզ մեղադրում, ասում են, թե՝ դուք այ էս մի քանի գործողություններն անում եք, որ ստանաք մի քանի պորտֆելներ, այդպես չէ։ Մենք չունենք պաշտոնների նպատակ։ Մենք ուզում ենք նպաստել երկիրն այս վիճակից դուրս բերելու քայլին։ Մենք չենք ասում, թե միայն մենք կարող ենք դուրս բերել երկիրն այս դրությունից, հարկավոր է, որ իշխանությունը, ընդդիմությունը գտնեն ընդհանուր գծեր, դուրս գան այս վիճակից։ Կյանքը ցույց է տվել, որ «ամեն ինչ հաղթողինն է» սկզբունքը մեր երկրի համար վնասակար է, ջանքեր ջլատող, բայց չի նշանակում, որ այդ ջանքեր ջլատողի հետ պայքարողը ամեն գնով պետք է գա իշխանության ու մերժի մնացած բոլորին։

Պարոն Մինասյան, ՀՅԴ տարբեր անդամներ բազմիցս կտրականապես մերժում եք, որ պորտֆելներ եք ակնկալում, որ ունեք պաշտոնների ցանկությունը։ Ո՞ր պարագայում Դաշնակցությունը կընդունի պաշտոնները։

– Չէ, եթե իշխանությունն ընդունում է ծրագրային մեր հիմնական մոտեցումները, դրույթները, թեկուզ ոչ ամբողջությամբ, և գնում է ազգային կառավարություն ձևավորելու ճանապարհով՝ առաջարկելով բոլորին ընդգրկվել այդ գործում, ապա այդ դեպքում պորտֆել վերցնելն արդարացված կլինի։ Մեր անցած փորձի արդյունքում մենք գիտենք, որ մեկ կամ երկու-երեք պորտֆելը կոալիցիոն սկզբունքով վերցնելու պարագայում՝ լուծել հարցերը հնարավոր չէ։

Մենք այս պահին ավելի շատ

կարևորում ու արժևորում ենք ընդդիմության դերակատարության մեծացումն իշխանությունների վերահսկողության հարցում, քան

կառավարության մեջ, կոալիցիայի մեջ մտնելու խնդիրը։ Այս պահին կառավարության հետ կոալիցիա չենք կարող կազմել, չենք կարող կիսել այդ պատասխանատվությունը, որը իրենց վարած քաղաքականության արդյունքում կա։ Երբ գործող իշխանությունը խելքի կգա և կվերաիմաստավորի իր քաղաքականությունը, այդ ժամանակ կարելի կլինի քննարկել համատեղ աշխատանքը, արդարացված կլինի

պորտֆելներ վերցնելը։

Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930