Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արկադի Ղուկասյան. «Ինչո՞ւ եք Դուք այդքան լուրջ ընդունում Զ. Բալայանի ասածը»

Նոյեմբեր 05,2013 11:45

Հատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հարցազրույցից:

– Պարոն Ղուկասյան, վերջերս գրող, հրապարակախոս Զորի Բալայանը բաց նամակ էր գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ըստ էության առաջարկելով կրկին ՌԴ կազմում ընդգրկել ԼՂՀ-ն։ Ինչպե՞ս եք գնահատում նման առաջարկությունը։

– Զորի Բալայանը ո՛չ քաղաքական գործիչ է, ո՛չ պետական։ Նա մարդ է, ամեն մարդ կարող է իր կարծիքն ունենալ, ինչո՞ւ եք Դուք այդքան լուրջ ընդունում Զ. Բալայանի ասածը։ Մարդ է, լրագրող է, չգիտեմ՝ հայ է, սովետական դաստիարակություն ստացած, սովետական՝ չգիտեմ… բաներով անցած, այսինքն՝ Զ. Բալայանն այսօր ո՛չ կուսակցություն է ներկայացնում, ո՛չ պետություն, մարդ է, էլի՛, այդպես է մտածում ու միշտ էլ այդպես է մտածել։ Ես չեմ գտնում, որ դա պետք է շատ լուրջ ընդունել եւ ինչ-որ գնահատականներ տալ։

– Այսինքն՝ Զ. Բալայանին անլուրջ մա՞րդ համարենք։

– Ես չեմ ասում՝ անլուրջ, ես ասում եմ՝ ինքն իրավունք ունի նման կերպ մտածելու, բայց դրա հետեւը որեւէ բան չկա։

– Իսկ այդ հարցում ո՞րն է Ձե՛ր տեսակետը։

– Ես Արցախի Սահմանադրության հեղինակն եմ, եւ այնտեղ ֆիքսված է, որ Ղարաբաղն անկախ երկիր է։ Ես այդ դեպքում ի՞նչ կարծիք պետք է ունենամ։ Իմ տեսակետն այն է, որ Ղարաբաղը պետք է լինի անկախ երկիր։ Դա ժողովրդի ընտրությունն է, եւ ես չեմ կարծում, թե մենք հիմք ունենք կասկածելու, որ սխալ ճանապարհ ենք ընտրել։ Արցախցին վաղուց է իր ընտրությունը կատարել։.

– Նախօրեին էլ ՌԴ Պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամ Ռոման Խուդյակովը «Երկիր»-ի հետ զրույցում նշել է, թե եթե ԼՂՀ-ն ընդգրկվի ՌԴ կազմում, ապա Ադրբեջանը կհասկանա, որ պետք է Արցախի բնակիչներին հանգիստ թողնի։

– Դրանք այնքան անլուրջ խոսակցություններ են, որ ես չեմ գտնում, որ պետք է լուրջ քննարկման առարկա դառնան։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930