Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արգելված տեսանյութ․ «Հանքարդյունաբերությունը սպառնալիք է Սյունիքի համար»

Նոյեմբեր 05,2013 10:57

Այս տեսանյութը դուք չեք գտնի համացանցում, քանի որ Youtube.com կայքում տեղադրվելուց ընդամենը մի քանի ժամ անց այն հանվել է կայքից՝ մեզ անհայտ պատճառներով։ 
Ամիսներ առաջ «ԱՐ» հեռուստաընկերությունը ներկայացրեց Սյունիքի մարզում հանքարդյունաբերության հետևանքով առաջացած աղետալի վիճակը լուսաբանող հաղորդում, որից հետո այն տեղադրվեց նաև համացանցում։ Սակայն ժամեր անց տեղադրված տեսանյութը անհետացավ համացանցից։ Ամենայն հավանականությամբ` պետական կամ մասնավոր որոշ օղակներ ջանք չեն խնայել, որ այդ տեսանյութում ներկայացված փաստերը հասանելի չդառնան հանրության լայն շերտերին։ Բարեբախտաբար, տեսանյութը ներբեռնվել է համացանցից, և փոխանցվել Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) անդամներին, ինչի շնորհիվ հնարավորություն ունենք այն ներկայացնելու ձեր ուշադրությանը։

Սյունիքում իրականացվող հանքարդյունաբերական գործունեության ու դրա առաջ բերած բնապահպանական, առողջապահական և սոցիալական խնդիրների մասին պատմող փաստագրական տեսանյութ պատրաստվել է նաև Համահայկական բնապահպանական ճակատի անդամների կողմից, որի առաջին հանրային ցուցադրությունը տեղի ունեցավ ս/թ. հոկտեմբերի 8-ին Երևանում, իսկ այնուհետև նաև Լոս Անջելեսում, Վաշինգտոնում և Նյու Յորքում: Հայաստանում և նրա սահմաններից դուրս գործող համալսարաններում և կրթական օջախներում, Հայաստանի մի շարք մարզերում և Արցախում ցուցադրվելուց հետո ՀԲՃ-ի պատրաստած տեսաֆիլմը` վերնագրված «Հայաստանի կոտրվող ողնաշարը», նույնպես հասանելի կլինի համացանցում:
Արգելված տեսանյութը `


Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930