Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի գլխավոր ճարտարապետը հաստատում է, որ անզոր գտնվեցին օլիգարխի դեմ

Նոյեմբեր 05,2013 10:49

Հատված Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի հարցազրույցից:

– Պարոն Բարսեղյան, ճարտարապետների ստվար զանգվածի գնահատմամբ, Փակ շուկան, որը համարվում է ճարտարապետական կոթող, աղավաղվեց ու վերածվեց շարքային սուպերմարկետի, Դուք է՞լ եք այդ կարծիքին։

– Աղավաղվեց, աղճատվեց, խեղվեց… էլ ինչ կարելի է ասել՝ ամբողջականությունից զրկվեց… Դա համընդհանուր կարծիք է,

բայց պետք է, այնուամենայնիվ, փնտրել ժամանակի մեջ լուծումներ՝ այն իր նախնական տեսքին բերելու համար, կարծում եմ՝ դրան ժամանակին կնպաստի նաեւ պատվիրատուն։

Իսկ այն, ինչ ունեցանք, չի՞ նշանակում, որ պատկան մարմիններն անզոր գտնվեցին օլիգարխի դեմ։

– Դե հիմա Դուք ուզում եք, որ փաստե՞մ իրականությունը, այո, նշանակում է՝ սխալ է, բոլորիս սխալն է, ի՞նչ անենք։

Բայց դա դարձավ վատ նախադեպ, չէ՞։

– Վատ նախադեպ է նրա համար, որպեսզի այլեւս չկրկնվի։

Սովորաբար, այդպիսի նախադեպերը հենց նպաստում են հետագայում կրկնվելուն։

– Չեմ կարծում, թե մենք ավելի զգոն կլինենք։ Մեզ համար էլ նախադեպ է երեւի ավելի զգոն լինելու համար։

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930