«Առաջին լրատվական». ԱԺ նախկին պատգամավոր, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը շքեղ առանձնատուն է կառուցում Շուշի քաղաքում: Նա ուրիշ մեծահարուստների էլ է քարոզում և համոզում, որ Շուշիում տուն կառուցեն, որպեսզի տեղացիներին ցույց տան, թե իրենք ինչքան կապված են Շուշիին ու Ղարաբաղին առհասարակ:
ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը` ավելացնելով, որ եթե Ռուբեն Հայրապետյանին հետևեն մի շարք գործարարներ, իրենք կխրախուսեն և կնպաստեն, որ Հայաստանի Հանրապետությունում բոլոր այն մարդիկ, ովքեր ցանկանում են ԼՂՀ-ում առանձնատուն ունենալ, ունենան:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում