Նոյեմբերի 4-ին, ժամը 23.59-ին ահազանգ է ստացվել, որ Հ. Ս. (ծնվ. 1977 թ.) վրաց-ռուսական սահմանը հատելիս մոլորվել է:
Ահազանգը փոխանցվել է Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ Դեպարտամենտ և ՌԴ ԱՃԿԿ:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի օրվա հերթապահից և Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ Դեպարտամենտի Ինֆորմացիոն կենտրոնից տեղեկատվություն է ստացվել, որ որոնողափրկարարական աշխատանքները սկսվել են, իսկ ժամը 05.00-ին՝ լրացուցիչ ուժեր ներգրավվել աշխատանքներին:
Որոնաղափրկարարական աշխատանքները շարունակվում են և՛ Ռուսաստանի Դաշնությունում, և՛ Վրաստանի Հանրապետությունում:
Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ԱԻՆ