Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Գրաչևսկի. «Մենք քամու նման ենք, մեզ անհնար է կանգնեցնել»

Նոյեմբեր 05,2013 00:36

«Այսօրվա երեխաները շատ են տարբերվում առաջվաններից: Դա վերաբերվում է ոչ միայն հայ երեխաներին: Քաղաքակրթությունն առաջ է ընթանում, տեղեկատվական հոսքը մեծ է: Երեխաները ավելի խելացի են, ավելի ազատ են, և այսօր չի կարելի խոսել այն լեզվով, որ եղել է 20 տարի առաջ: Նրանք ուղղակի չեն հասկանա»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց ռուս ռեժիսոր Բորիս Գրաչևսկին, ով նաև հանդիսանում է «Երալաշ» կինոժուռնալի հեղինակը:

Բորիս Գրաչևսկու խոսքերով՝ մարդիկ, ովքեր ասում են, որ առաջ «Երալաշը» ավելի լավն էր, ուղղակի մեծացել են, բայց այսօրվա երեխաներին ավելի է հետաքրքրում այսօրվա «Երալաշը». «Մենք փորձում ենք խոսել իրենց լեզվով, իրավիճակները դարձնում ենք ավելի ժամանակակից: Դա նրա արդյունքն է, որ մենք կենդանի ենք, մենք 40 տարեկան ենք, բայց այնպիսի տպավորություն կա, որ մենք դեռ երեկ ենք հավաքվել, մեր պատմությունները շատ վառ են ու հետաքրքիր: Մենք ամեն շաբաթ ունենք նկարահանումներ. մենք քամու նման ենք, մեզ անհնար է կանգնեցնել»:

Նոյեմբերի 4-ին Երևանի «Մոսկվայի տանը» տեղի ունեցավ «Երալաշի» շնորհանդեսը: Բորիս Գրաչևսկին գոհ էր հայ հանդիսատեսի արձագանքից և բացատրեց դա նրանով, որ հումորը միջազգային լեզու է:

«Երալաշի» շնորհանդեսը տեղի ունեցավ Մանկապատանեկան ֆիլմերի 9-րդ փառատոնի շրջանակներում: Փառատոնի ծրագրում ընդգրկվել է 34 երկրներից 113 ֆիլմ: Նրա նպատակն է կոնֆլիկտեր ունեցող երկրների երիտասարդների համար մշակութային երկխոսության պայմաններ ստեղծել:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930