Դահուկային մարզաձեւերի միջազգային ֆեդերացիան (FIS) մտադիր է բողոքարկել 2022 թվականին Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ձմռանն անցկացնելու որոշումը, տեղեկացնում է «Reuters» գործակալությունը:
Դրա համար կազմակերպությունը հավաքել է ձմեռային մարզաձեւերի միջազգային վեց ֆեդերացիաների ստորագրություն՝ հատուկ հայտարարության համար: Այսպիսի կտրուկ արձագանքի պատճառն այն է, որ 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի հեռուստատեսային վարկանիշը կնվազի, եթե ֆուտբոլային գլխավոր համաժողովը կայանա հունվար ամսին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ