Azatutyun.am․ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ընթացքում այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ռուս համանախագահ Իգոր Պոպովից պարզաբանումներ է պահանջել Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարի հայտարարությունների կապակցությամբ, թե Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ուժի գործադրման դեպքում ռուսական ստորաբաժանումը կարող է միջամտել ռազմական գործողություններին:
Զաքիր Հասանովը հայտարարել է, որ այս հայտարարությանը պաշտոնական արձագանք է անհրաժեշտ: Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը չի բացառել, որ հնարավոր է՝ խնդիրը թյուրիմացության արդյունքում է ծագել, և խոստացել է զբաղվել այդ հարցով: