Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Դանիելյան. «Տարոն Մարգարյանը աղա է ուզում դառնալ»

Նոյեմբեր 04,2013 22:15

«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության ակտիվ մասնակիցներից դերասան Սերգեյ Դանիելյանը դեմ չէ տրանսպորտի սակագնի թանկացմանը, բայց կարծում է, որ թանկացումն էլ պետք է հիմնավորված լինի: «Նորմալ երկրներում բնակչության տարբեր շերտեր տարբեր գին են վճարում, չի կարող ուսանողը, թոշակառուն ու բիզնեսմենը նույն գինը վճարել»,- կարծում է դերասանը:

Նրա համոզմամբ, «Նորմալ է, որ տրանսպորտի սակագինը բարձրացնեն, որովհետեւ էներգակիրները, գազը թանկացել են: Բայց մինչեւ թանկացնելը ներդրումներ պետք է անեն, լավացնեն տրանսպորտի սպասարկման որակը: Ոչինչ չեն անում, ուզում են մեր հաշվի՞ն որակ փոխեն: Հեսա ժողովրդին էլի շիշն են մտցնելու, ասելու են 150 դրամ վճարեք: Ու էլի կլինի բազար: Այս իշխանությունները թանկացնում են ոչ թե որ ամեն ինչ լավ լինի, այլ ուզում են հենց հիմա հարստանան: Էս տրամաբանությունն է՝  փող կհավաքենք, հետո ներդրում կանենք, հետո նոր տրանսպորտ կբերենք, էս կանենք, էն կանենք: Ոչ մի բան չեն անում,  մի տասը ավտոբուս են բերել, ուզում են 150 դրամ դարձնե՞ն»:

Պարոն Դանիելյանի խոսքով, մինչեւ տրանսպորտի սակագնի թանկացումը, պետք է մշակվի գնացուցակ  սոցիալական տարբեր շերտերի համար, գործեն ուսանողական տոմսերը. «Զինվորների, ազատամարտիկների, թոշակառուների համար  այլ գին պետք է լինի: Մարդ կա քսան հազար դրամ է ստանում, ուրեմն ինչ տնից դուրս չգա՞: Իսկ Տարոն Մարգարյանին դա չի հուզում, ինքը նույն գծատերն է, եւ ինչպես մյուսները, ուզում է հենց հիմա աղա դառնալ»:

Պարոն Դանիելյանի համոզմամբ, թանկացման նոր որոշման դեպքում քաղաքացիական անհնազանդությունը նոր թափ  է առնելու. «Քանի դեռ մեր իշխանությունները մտածում են ոչ թե ժողովրդի, այլ իրենց գրպանի, ու հենց հիմա մեծ շահույթներ ստանալու մասին, սակագնի թանկացումը շատ մեծ դժգոհություններ կառաջացնի, ինչքան շատ դժգոհեն ու քաղաքացիական անհնազանդությունը մեծանա, այնքան շուտ կփոխվի այս իշխանությունը, եւ մենք  կպրծնենք»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Felix says:

    Բաբամ, գործ չունես, հես ա քեզ էլ են հակա հանելու: Սրանք բեսպրեդելշիկներ են. էդ Ստալինի ժամանակ էր, որ ուսանողներին ու հաշմանդամներին հարգում էին, իսկ սրանք նույնիսկ իրանց պապաներին չեն հարգում: Ինչի մասին ա խոսքը?

  2. Դիտորդ says:

    ,,,, չէր խանգարի սրան, մինչև գրիչ վերցնելը կամ բառ արտաբերելը, հայելու մեջ իրեն նայեր : Դարվինի թեզի ճշմարտությունը հաստատող ևս մեկ դեպք:

  3. Նաիրա says:

    Դիտորդ, գնա դիտորդությունդ իրեն հայելու մեջ նայած ու Դարվինի թեզի ճշմարտությունը չհաստատող Ս.Ս.-ի կամ քո սիրելի Տարոնի չընտրությունների ժամանակ արա, մարդը որ գեշ ա, չի նշանակում խելք չունի

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930