Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ռուսաստանը կարող է դիմել սադրանքի ԼՂ հակամարտության գոտում»․ Արմեն Գրիգորյան

Նոյեմբեր 04,2013 21:55

Վերջերս Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկին ասել էր հետեւյալը․ «Ադրբեջանի ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ուժային ճանապարհով իրավասության վերականգնման վերաբերյալ որոշման դեպքում Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան կարող է ներգրավվել զինված հակամարտությունում՝ ՀԱՊԿ-ի շրջանակում Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների համաձայն»:

Բանսկա Բիստրիցայի համալսարանի (Սլովակիա) հրավիրված գիտաշխատող, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով ռուս գնդապետի վերոնշյալ հայտարարությանը՝ նկատեց, թե գնդապետ Ռուզինսկու ասածը նման է՝ «դառը հաբը քաղցրացնելու միջոցի, որով փոխլրացվում է «անվտանգության» հայտնի փաստարկը»:

«Ռուսաստանի հետ վասալային հարաբերությունների պահպանման եւ խորացման կողմնակիցները կարող են պնդել, որ Ռուսաստանը երաշխավորել է, որ կմիջամտի Ադրբեջանի հետ լայնածավալ բախման դեպքում: Կարծում եմ, որ Ռուզինսկու ասածը նաեւ Ադրբեջանին ուղղված հերթական «մեսիջ» էր, որով, ինչպես նաեւ Մինսկում Ա.Լուկաշենկոյի արված հայտարարությամբ, ակնարկում են, որ Ադրբեջանը պետք է լրջորեն մտածի Մաքսային միությանն անդամակցելու մասին: Ադրբեջանի անհամաձայնության դեպքում պետք չէ նաեւ լիովին բացառել զարգացման այլ տարբերակ. Ռուսաստանը կարող է դիմել սադրանքի ԼՂ հակամարտության գոտում, որպեսզի այդ պատրվակն օգտագործի «խաղաղարարներ» մտցնելու համար», ասաց քաղաքագետը:

 

Բանսկա Բիստրիցայի համալսարանի հրավիրված գիտաշխատող Արմեն Գրիգորյանի հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղվա «Առավոտ»-ում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Արմեն Գրիգորյանը իրավացի է։ Ռուսների հաջորդ քայլը լինելու է շանտաժը Ադրբեջանի նկատմամբ։ ԼՂ–ի անկախությունը ճանաչելու սպառնալիքով ռուսները փորձելու են ստիպել ալիևին մտնելու ՄՄ մեջ։ Այդ ճանապարհին չի բացառվում նաև սադրանքները։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930