«Մեզ ստիպում են ընտրել մի մարտավարություն, որը ոչ մեզ, ոչ իրենց ձեռնտու չէ: Նրանք մեզ տանում են բախման պայքարի, եթե մենք սկսեցինք քարը քարի վրա չթողնելու քաղաքականությունը, որն իրենց ձեռք է տալիս, այդ ժամանակ գլուխկոտրուկները կդառնան գերանկոտրուկներ, իսկ կոտրված գերաններով միգուցե երկիր պետություն կորցնենք, օգտվի հակառակորդը: Այնպես որ, թող մազոլներ չսեղմեն ու չդրդեն ծայրահեղ քայլերի, դա լավ բանի չի բերի»,- ասաց այսօր Ազատության հրապարակում ի պաշտպանություն ձերբակալված գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի նստացույցը վերսկսած ազատամարտիկ Արայիկ Խուդավերդյանը:
Նրա խոսքով, իշխանությունները փորձեցին Վոլոդյա Ավետիսյանի մեկուսացնելու եղանակով դադարեցնել ազատամարտիկների ստատուսի, ֆինանսական բազայի, պատվովճարի, պատերազմի մասնակիցների մասին օրենքներ հաստատելու մասին պահանջները. «Արդյունքում երեւաց, որ մեր պետությունն ավելի հակված է սեփական պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման համար պայքար տալ համապատասխան ամբիոններում, քան թե ազատամարտիկի, որը բերեց հաղթանակ, հայի մեծարում եւ պատիվ: Այս մասին ձայն բարձրացրած գնդապետ Վոլոդյան հայտնվեց ժամանակավոր ճաղերի հետեւում, թե ինչ հերթական միֆային բլեֆ կմտածեն, ընթացքը ցույց կտա»:
Պարոն Խուդավերդյանը նեղացած է իշխանություններից. «Մեղմ ասած բանի տեղ չեն դնում: Անտեսված, արհամարհված ենք: Մենք աշխատեցինք, բերեցինք, տվեցինք նրանց, որ ուտեն, տրորեն մեզ, մեզ հետ նաեւ ամբողջ հայ ժողովրդին»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Այս ոճռագործները պետք է պատասխան տան օրենքի ամենախստագույն հոդվածով: