Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընտանեկան բժշկի անկախ պրակտիկան Նոյեմբերյանում դժվար ճանապարհ անցավ

Նոյեմբեր 04,2013 21:13

Նոյեմբերի 2-ին Նոյեմբերյան քաղաքում կայացավ ընտանեկան բժշկի անկախ պրակտիկայի « Արեւհատ եւ Անի » ՍՊԸ կենտրոնի բացումը: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, Տավուշի մարզպետարանի առողջապահության եւ սոցապ վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը եւ այլք: Առողջապահական հիմնարկը ստեղծվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության եւ «HS-Star» կազմակերպության աջակցությամբ:

IMG_0095

Ընտանեկան բժիշկ Արեւհատ Յարալյանի ղեկավարած առողջապահական կենտրոնում աշխատում է 7 բուժաշխատող: Այստեղ տեղադրված կարդիոէխոգրաֆիայի եւ սոնոգրաֆիայի սարքավորումը միակն է Նոյեմբերյանի տարածաշրջանում: Տավուշի մարզպետարանի առողջապահության եւ սոցապ  վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը հայտարարեց, որ այն Հայաստանում ստեղծված թվով 4-րդ ընտանեկան բժշկի անկախ պրակտիկայի կենտրոնն է, հավելելով. «Բոլոր նոր բոլոր բաները դժվար ճանապարհ են անցնում, ոչինչ, բժշկուհի Արեւհատը հաղթահարեց, մենք օգնել ենք»:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930