Նոյեմբերի 5-ին Գագրայում հանդիսավոր արարողությամբ կբացվի և կօծվի Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցին: Եկեղեցին օծելու կմեկնի Հարավային Ռուսաստանի թեմի առաջնորդ Տ. Մովսես եպիսկոպոս Մովսեսյանը: Հայտնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
Եկեղեցին կառուցվել է տեղի և սփյուռքի հայերի ֆինանսավորմամբ: «ASPNY Press»-ի փոխանցմամբ Աբխազիայի հայ համայնքի ղեկավար Սուրեն Կերսելյանն ասել է, որ Գագրայում հայկական եկեղեցի կառուցելու միտք կար դեռ 1989թ.: Նոր եկեղեցու ուրվագիծը պատրաստվել է Սուրբ Էջմիածին եկեղեցում: 1992թ. մայիսի 12-ին հաստատված նախագծով, եկեղեցին պետք է կառուցվեր հայկական ավանդական ոճով ու դրա համար Հայաստանից տուֆ էր բերվել, սակայն կառուցման աշխատանքներին խանգարեց աբխազավրացական պատերազմը:
1994թ. եկեղեցին կառուցելու համար տարածք էր հատկացվել, որն օծել էին ու աբխազավրացական պատերազմի զոհերին նվիրված հուշարձան էին տեղադրել, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով կառուցման աշխատանքները չէին սկսվում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ