Henaran.am. «Փրկենք հուշարձանը օլիգարխից» շարժման հերթական ակցիան Մաշտոցի պուրակից այսօր մեկնարկեց աննախադեպ միջադեպով: Մաշտոցի պուրակ էր եկել ակտիվիստ Արմեն Ադամյանի հայրը, ով պահանջում էր նախաձեռնության անդամներից վերադարձնել իրեն որդուն:
Նախաձեռնության անդամ Վարուժան Ավետիսյանը Արմենի հորը ասաց, որ նրա պատճառով չեն կարող ակցիայի մեկնարկը ուշացնել. «Ես ըտենց էլ չեմ կարողանում հասկանալ, թե Ձեր միջոցառումը ինչի համար ա … ես` ժողովուրդ եմ, ու դու ժողովրդի անունից ես ուզում խոսաս ու դու ժողովրդի անունից ես ուզում պայքարես ու հիմա չե ՞ք ասում ուր ա իմ տղա»:
Նույն պահին Մաշտոցի պուրակ թոռան հետևից եկավ 80-ամյա Լևոն Օհանյանը:
«Գլխարկ եք դնում` հելեք սահման պահեք, ոչ թե դրեք ու տուն քանդեք … Ձեր գրանտների համար բոլ չի ընտանիք քայքայեք: Մորդ ինսուլտ ա խփել, խաբար ես ոնց ա»,-բղավում էր Լևոնի հորաքրոջ տղան:
Կարդացեք նաև
Մանրամասները կարդացեք՝ սկզբնաղբյուր կայքում
Տեսանյութը՝ Henaran.am-ի