Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ծիծաղելի է, որ աշխատավարձերի բարձրացման մտքից ամենաշատը ուրախանում է ԱԺ-ի օլիգարխիկ խավը». քաղաքագետ

Նոյեմբեր 04,2013 20:00

Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: «Մենք ունենք պատգամավորներ, որոնք իրոք պատգամավոր են և միայն աշխատում են Ազգային ժողովում, բայց ինձ համար իրոք ծիծաղելի է, երբ որ մեր Ազգային ժողովի 80-85 տոկոսը կազմող օլիգարխիկ և մեծահարուստ խավը էդքան ջանադրաբար ուրախանում է աշխատավարձերի բարձրացման վրա: Եթե ես նրանց տեղը լինեի, առանց աշխատավարձերի բարձրացման էլ կստեղծեի ֆոնդեր, հատուկ հենց պատգամավորների հիմնադրամներ, որոնք իրենց ամսական աշխատավարձը կուղղորդեին որևիցե ընտանիքի հովանավորմանը կամ շատ խելացի ուսանողների վարձավճարների մուծմանը կամ այլ ծրագրերի վրա: Իսկ ինչ վերաբերում է հարցի այն կողմին, թե բարոյակա՞ն է այս աղքատ երկրում աշխատավարձ բարձրացնելը, այդ մասին մտածելը բարոյական կլիներ, եթե նույն պատգամավորների կամ պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնեին այնքան, ինչքան կբարձրացնեին սովորական ուսուցչի, քաղծառայողի, դասախոսի, ակադեմիայի գիտնականի աշխատավարձերը կամ թոշակառուի թոշակը: Եթե նրանցն էլ այդքան բարձրանար, բարոյական կլիներ շատ: Եթե թոշակառուինը բարձրացնում են 10 տոկոսով, թող պատգամավորին էլ բարձրանա 10 տոկոսով, ի՞նչ է եղել որ», -ասում է Գագիկ Համբարյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Photolure-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Երբ իշխանության եկան բոլշեվիկները, նրանք իրենց մտածելակերպով ոչնչով չէին տարբերվում մեր ներկայիս իշխանավորներից։ Նրանք նույնպես տգետ էին, թերզարգացած և հեռու մարդկային արժեքներից։ Միայն սերունդափոխությունից հետո եկան կրթված և բանիմաց ղեկավարներ «որոշ վերապահումներով» ։ Մեր սերունդին ղեկավարելու են մկները ու լֆիկները, որոնք բարեգործություն և “-բա իմ քյարը որն՜ա” հասկացողությունը նույնացնում են։ Սրանց սրբությունը փողն է, իսկ կարգախոսը “փողը երբեք շատ չի լինում”։ Մնում է հուսալ, որ եկող սերունդը կունենա այնպիսի իշխանություններ, որի համար չի ամաչի։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930