epress.am. Սայաթ-Նովա 10-12 հասցեում առավոտվանից լարված իրավիճակ է ստեղծվել: «Լարկո գրուպ» ընկերությունը, որը ցանկանում է վերոնշյալ հասցեում շինություն կառուցել, այսօր շինտեխնիկա է մտցրել բակ: Շինարարության դեմ պայքարող բնակիչներն արագ արձագանքել են՝ իջնելով բակ ու շրջապատելով շինարարական մեքենաները:
Բնակիչների խոսքով, թեև վաղուց հարմարվել են բակում ստեղծված արտակարգ դրության ռեժիմին և մյուս օրերի պես այսօր էլ կաթսայատան մոտ ողջ գիշեր հսկողություն իրականացնող ոստիկանական մեքենան իրենց չի զարմացրել, սակայն լուսադեմին նկատել են, որ բակ ժամանած մեծ թվով ոստիկանները շրջապատել են կաթսայատունը և հետևել են, որպեսզի շինանյութեր տեղափոխող մեքենան անվտանգ մտնի բակ:
Հավաքված բնակիչները փակել են շինարարական մեքենայի ճանապարհը և ստիպել վարորդին այն հեռացնել բակից, ինչն առաջացրել է շինարարության ղեկավարի զայրույթը:
Վերջինս բնակիչներին ասել է, թե ամեն գնով շինությունը կառուցվելու է, և բանվորներից պահանջել է մեքենայից հանել շինանյութերը:
Ժամեր շարունակ տևած ակցիայի արդյունքում բնակիչները ստիպել են, որպեսզի մեքենան բակից դուրս գա:
Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում