Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարամոլության վնասակարությունը

Նոյեմբեր 04,2013 19:00

Գերմանիայից են դուրս եկել Նիցշեի և Մարքսի ուսմունքները, որոնք հետագայում դարձել են տարբեր երկրներում իշխող կուսակցությունների պաշտոնապես ընդունված գաղափարախոսությունները, Նիցշեինը` Գերմանիայում, Մարքսինը` Ռուսաստանում: Եվ երկուսն էլ եղել են մարդկության կրած մեծագույն կորուստների պատճառները, մեծագույն չարիքների աղբյուրներ:

Գերմանական ազգը, երևի, իրեն համարում է մարդկության ամենազարգացած ազգերից մեկը: Բայց հակադրությունները միշտ միասին են: Նրա ամենադրական հատկությունների կողքին համընթաց գնում են նաև ամենաբացասականները:

Կար ժամանակ, երբ գերմանական ազգը չէր սիրում հրեական ազգին և ոչնչացնում էր այն, ըստ Նիցշեի գաղափարախոսության` քրիստոնեության միջոցով մարդկությանը պատճառած հսկայական վնասների համար: Սակայն ո՞վ կարող է ճշգրիտ հաշվել և ասել, թե որ ազգն է ավելի մեծ վնասներ տվել մարդկությանը, հրեակա՞նը, թե՞ գերմանականը: Քրիստոնեականը վնասներ է տվել երկու հազարամյակների ընթացքում, ավելի տևական ժամանակամիջոցում, իսկ գերմանականը մեկ` 20-րդ դարի ընթացքում, ավելի կարճատև ժամանակի ընթացքում: Քրիստոնեության համար զոհաբերված մարդկանց քանակը հայտնի չէ, իսկ Նիցշեին և Մարքսին զոհաբերած մարդկանց թիվը հաշվվում է մի քանի տասնյակ միլիոն ամենահամեստ հաշվարկներով: Այնպես որ, միգուցե գերմանական ազգն ավելի վնասակար է եղել մարդկության համար, քան հրեականը:

Մյուս ազգերը պետք է ավելի զգույշ լինեն օտար գաղափարախոսություններն իրենց համար որպես առաջնորդող ուսմունքներ ընտրելիս: Հայ ազգը ժամանակին վարակված եղել է և՜ հրեական, և՜ գերմանական ախտերով: Եվ երկուսից էլ միմիայն վնասներ է կրել: Ըստ որում, առաջինի ազդեցությունը դեռ շարունակվում է, դեռ խորն է և ուժեղ: Ընդհանրապես, հարկավոր է խուսափել որևէ մեկ կուսակցության մենիշխանությունից, որպեսզի այն իր սխալ գաղափարախոսությունը չփաթաթի ժողովրդի վզին, որպեսզի եթե նրա գաղափարախոսությունը սխալ լինի, ապա այն միակը չլինի, այլ այլընտրանք ունենա: Եվ ավելի խելամիտ է, իմաստուն է սեփական ազգային գաղափարախոսությունը ունենալը, որի ելման դրությունը, նպատակը կլինի մեր ազգի շահերի պաշտպանությունը, այլ ոչ թե ուրիշ ազգերինը:

 

Գեղամ Խաչատրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահան says:

    Երանի թե հասկանայինք սա…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930