Կոնկորդիայի համալսարանը գիտաժողով է կազմակերպել՝ նվիրված հայերից և Կանադայի բնիկներից կողոպտած արվեստի գործերին: Հայտնում է «Մոնրեալ Գազետ» թերթը:
Չորեքշաբթի և հինգշաբթի անցկացվող գիտաժողովին կմասնակցեն հայերի, հրեաների և Կանադայի բնիկների կրած մշակութային ոչնչացման և զանգվածային բռնությունների հարցով առաջատար մասնագետներ` քննարկելու այս հանցագործության դրդապատճառները և դրա թողած ազդեցությունը:
«Մեզ համար սա խորհրդանշական և կարևոր շաբաթ կլինի», – ասել է Կոնկորդիայում Մոնրեալի ինստիտուտի ցեղասպանության և մարդու իրավունքների ուսումնասիրությունների տնօրեն Ֆրենկ Չալկը, որը գիտաժողովի կազմակերպիչներից է, – «Համալսարանը այս հարցին անդրադարձել էր միայն մեկ թեմայի շուրջ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի, բայց սա առաջին գիտաժողովն է, որը Երկրորդ համաշխարհայինից ավելի հեռուն է գնում և քննարկում Կանադայի բնիկների և հայերի նկատմամբ տեղի ունեցած անարդարությունները»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ