Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Յուքոմ»-ը՝ բջջային 4-րդ օպերատոր

Նոյեմբեր 04,2013 18:30

«Յուքոմ» ընկերությունը 2015 թվականի հունվարի 1-ից կսկսի նաեւ բջջային հեռախոսակապի ծառայություններ մատուցել: Այս մասին հայտնում է Yerkir.am-ը՝ վկայակոչելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստի որոշումը:

Ըստ նույն աղբյուրի «Յուքոմ» ՍՊԸ-ին Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային շարժական կապի ծառայությունների մատուցման համար տրամադրվել է 801-811 եւ 842-852 ՄՀց հաճախականությամբ հաղորդման/ընդունման ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման թույլտվություն: Այդ ոլորտում գործունեության լիցենզիան «Յուքոմ» ընկերությանը տրամադրվել է մինչեւ 2018 թվականի օգոստոսի 6-ը: Ընկերությունը հիշյալ կապուղիներով հանրային կապի ծառայությունների մատուցման թույլտվություն ստանալու համար դիմել էր դեռեւս 2013 թվականի հուլիսի 17-ին, երբ հանձնաժողովն այդ կապուղու համար մրցույթ էր հայտարարել:

Ընկերության կողմից հանձնաժողովին ներկայացված մրցութային փաթեթով «Յուքոմ»-ը պետք է կատարի 6 միլիարդ 225 միլիոն դրամի աշխատանքներ` մատուցելով լայնաշերտ ինտերնետ, ֆիքսված հեռախոսակապի ու բջջային հեռախոսակապի ծառայություններ եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930