Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նման ճղճիմ մեթոդները վկայում են իշխանության օրեցօր թուլացման մասին». ՀԱԿ

Նոյեմբեր 04,2013 17:59

Նոյեմբերի 1-ին Ոստիկանությունը արագ հայտնաբերել է Կոնգրեսի գրասենյակ ներխուժած զինված անձին և խոստովանական բացատրություն ստանալուց հետո նույնքան արագ ազատ է արձակել նրան:

Իրենց իսկ բնորոշմամբ սպանության սպառնալիք կիրառած և խոստովանական բացատրություն տված անձը, ումից առգրավվել են նաև հանցագործության գործիք հանդիսացող դաշույնները, ազատ է արձակվել, և մինչ այս պահը օրենքի խախտմամբ քրեական գործ չի հարուցվել և սպանության սպառնալիք տված անձը չի ձերբակալվել և չի կալանավորվել: Սա հիմք է տալիս մտածելու, որ տվյալ անձը վայելում է իշխանությունների հովանավորությունը, եթե չի գործել նրա անմիջական հանձնարարությամբ:

Հայ Ազգային Կոնգրեսը, գնահատելով սա որպես քաղաքական ահաբեկման դրսևորում, հայտարարում է, որ նման ճղճիմ մեթոդները վկայում են իշխանության օրեցօր թուլացման մասին, և հոգեվարքի դրսևորում են:

Հայ ազգային կոնգրես

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930