«Աշխատանքային ռեզերվներ» մարզական կազմակերպության հիմնադրման 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը հանրապետության մի շարք վաստակաշատ մարզիչներ այսօր արժանացան պատվոգրերի եւ հուշամեդալների: Հանդիսավոր միջոցառմանը ներկաներին ողջունեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը:
Վերջինս իր խոսքում կարեւորեց մանկապատանեկան սպորտի մասսայականացման, առողջ ապրելակերպի զարգացման, ինչպես նաև երիտասարդության շրջանում սպորտի նկատմամբ հետաքրքրության առաջացման գործում «Աշխատանքային ռեզերվներ» մարզական կազմակերպության ցուցաբերած մեծ ավանդը:
ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի հրամանով՝ Մատաղ սերնդի կրթության, ֆիզիկական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար եւ «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության հիմնադրման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ` կազմակերպության մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին ՀՀ կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն պարգեւով` «Ոսկե հուշամեդալով» եւ նախարարության պատվոգրով:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ
Կարդացեք նաև