Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞ւր էր շտապում Վարդան Այվազյանը

Նոյեմբեր 04,2013 16:44

Գալ տարվա բյուջետային քննարկումները սկսվել էին առավոտյան ժամը 10-ին: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն առավոտից համբերատար սպասում էր իր հերթին, որպեսզի ներկայացնի իր ղեկավարած գերատեսչության հաջորդ տարվա ծախսային մասը: Սակայն վերջինիս այդպես էլ բախտ չվիճակվեց ինչ-որ բան ասել: Երբ նա պատրաստվում էր սկսել ելույթը, նիստը վարող ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն այսպես ընդմիջեց. «Ամեն ինչ պարզ է, պարոն Նազարյան, պետք է աշխատավարձերի մասին խոսեք, բյուջետային ծախսերը ներկայացնեք, պարզ է»:

Պարզվեց, որ պատգամավորներն էլ հարցեր չունեին Նազարյանին: Վերջինս արագ հեռացավ՝ ճանապարհին հեգնելով Այվազյանին. «Նորմալ ա, դե իրանք էդքան խոսել են իմ փոխարեն»:

Վարդան Այվազյանն արտահայտվելու հնարավորություն չտվեց նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին և Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանին: Այս պաշտոնյաները նույնպես դժգոհ դեմքով հեռացան: ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը, ով այսօր իր ելույթի ընթացքում մի քանի անգամ դժգոհել էր Վարդան Այվազյանի պահվածքից, երբ նկատեց, որ Այվազյանը մի փոքր շեղել է ուշադրությունը, արագ-արագ սկսեց ընթերցել իր գրավոր ելույթը: Այս ելույթն այսօր Ալավերդյանին արգելել էր կարդալ Վարդան Այվազյանը՝ նշելով, որ Ազգային ժողովը ժամանակ չունի այդքան մանրակրկիտ քննարկելու բոլոր ոլորտները: «Բոլորս էլ ունենք մտահոգություններ հաջորդ տարվա բյուջեի կատարման հետ կապված: Այո, այս տարին մենք կամփոփենք հարկեր-ՀՆԱ հարաբերակցության այնպիսի բարձր մակարդակով, ինչպիսին չի եղել երբեք: Այս տարի ստիպված էինք ավելի կոշտ վարվել տնտեսվարողների հետ, հաջորդ տարվա բյուջեն իր մեջ ունի որոշակի ռիսկեր…»,- արագ-արագ իր պատրաստած գրավոր ելույթը կարդաց Ալավերդյանը:

Վարդան Այվազյանը շտապեց ընդհատել. «Ես բավարարված եմ, պարոն Ալավերդյան: Ընդունում ենք մենք ձեր մտահոգությունները, ըստեղից լուրջ հետևություններ կարանք անենք, որ եթե տնտեսությունում աճ չեղավ, հաջորդ տարի լավ չի լինի»: Ալավերդյանն այդպես էլ չհասցրեց իր ելույթն ավարտին հասցնել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930