Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյանը՝ Արամ Մանուկյանին`«Ճիշտ չէ, դա անցանք»

Նոյեմբեր 04,2013 16:31

«Ճի՞շտ է, որ 2013թ․ պետբյուջեն թերակատարվել է 70 մլրդ դրամով»,- այսօր ԱԺ տնտեսական հանձնաժողովում ընթացող բյուջետային քննարկումների ժամանակ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանին հարցրեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Հարցին պատասխանեց ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը. «Ճիշտ չէ, դա անցանք»: Շարունակելով հարցադրումը՝ Արամ Մանուկյանը նախ հետաքրքրվեց, թե ուր է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, ապա ավելացրեց, որ ՊԵԿ-ի վարած քաղաքականությունը չքաղաքականություն է։ «Ձեզ մոտ ես մտահոգություն չեմ տեսնում՝ երկրում վարվող տնտեսական քաղաքականության ուղղությամբ ու չեմ տեսնում, թե ինչպես եք առկա մարտահրավերների դեմն առնելու։ 60 տոկոս ներդրումների անկում ունենք, որն ազդելու է ձեր հարկահավաքության վրա: Եթե նախորդ տարի կոռուպցիայի ընկալման 52 ցուցանիշն ունեինք, ապա այս տարի այդ թիվը դարձել է 74 տոկոս, ընդ որում՝ կոռուպցիայի գերակշիռ մասը կառավարությունում է: Այս դեպում ինչպե՞ս եք դինամիկ աճ ապահովելու հարկերի հավաքագրման ուղղությամբ»,- հարցրեց ԱԺ պատգամավորը:

ՊԵԿ նախագահի տեղակալը նշեց, որ արդեն 14 տարի է՝ ինքն է մասնակցում ԱԺ-ում ընթացող պետբյուջեի նախագծերի քննարկումներին, ուստի, ըստ նրա, Գագիկ Խաչատրյանի բացակայությունը նորություն չէ։

Ինչ վերաբերում է բյուջեի թերակատարմանը, ապա Արմեն Ալավերդյանը նույնպես պնդեց, որ նման բան չկա: ՊԵԿ-ի հասցեին Մանուկյանի հնչեցրած մեղադրանքներին Ալավերդյանն այսպես պատասխանեց․«Հարկ վճարողների կյանքը վատացնելու փոփոխություններ չենք արել: Կարծում եմ՝ լավագույն տարբերակն այն է, որ նոր օրենսգիրք ստեղծենք, այլ ոչ թե հաճախակի փոփոխություններ անենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930