Այն փակվել է 2 օր առաջ
Ներկայումս Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը փակ է երթեւեկության համար: Ոսկեպար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ եւ Բաղանիս գյուղի տարածքում կանգնած են ոստիկանության ու ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ, ովքեր հսկողություն են իրականացնում, որպեսզի սահմանամերձ այդ հատվածով երթեւեկություն չկատարվի:
Բաղանիս գյուղի բնակիչները մեզ հայտնեցին, որ Ոսկեպար-Բաղանիս հատվածում երթեւեկությունը փակվել է նոյեմբերի 2-ի երեկոյան: Ներկայումս մեքենաների երթեւեկությունը կատարվում է Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ, Հարսնաքարով ձգվող ճանապարհով: Հավելենք, որ վերջին օրերին սահմանի այս հատվածում հանգիստ է, եւ հայտնի չէ, թե ինչն է հիմնական ճանապարհը փակելու պատճառը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ