Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գրիպի նոր վիրուսը չղջիկներն ու ուղտերն են տարածում. ուղտ չունենք, բայց չղջիկ շատ ունենք (Տեսանյութ)

Նոյեմբեր 04,2013 15:21

Կորոնավիրուսը, որի վարակի աղբյուր են հանդիսանում չղջիկներն ու ուղտերը, ճիշտ է դեռ Հայաստան չի հասել, եւ առայժմ տարածված է Սաուդյան Արաբիայում, բայց հաշվի առնելով ակտիվ միգրացիան, չի բացառվում, որ մեր երկիր էլ գա: Հատկապես, որ չղջիկներ Հայաստանում շատ կան: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը, գրիպի սեզոնով պայմանավորված, ներկայացրեց իրավիճակը՝ վստահեցնելով, որ գրիպի, սուր շնչառական հիվանդությունների առումով իրավիճակը հանգիստ է:

Վերջերս ի հայտ եկած H7 N9 վարակը ձեւավորվել է Հարավ-Ասիական երկրներում եւ վարակի աղբյուրը ընտանի թռչուններն են: Այս վարակի դեպքերը գրանցվել են Չինաստանում եւ արդեն 45 մարդ մահացել է: Այս եւ այլ գրիպի վարակների հետ կապված, Լիանա Թորոսյանը վստահեցրեց, որ մտահոգվելու առիթ առայժմ չունենք, բայց քանի որ փոխանցման ճանապարհը օդակաթիլային է, կոչ արեց կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել` մասնավորապես, այս սեզոնին տաք հագնվել, որպեսզի չմրսել եւ իմունիտետը կայուն պահել:

Տիկին Թորոսյանի խոսքերով, հիվանդ մարդը պետք է տանը մնա եւ գոնե 3 օր անկողնային ռեժիմ ունենա, պահպանի հազալու եւ փռշտալու վարվելակարգը:

Իսկ հիվանդությունը կանխարգելելու համար, հաճախակի գտնվի մաքուր օդում, առողջ սնունդ օգտագործի, պարբերաբար լվացվի, կենցաղը մաքրի խոնավ միջոցներով եւ այլն: Հիվանդության նախանշանների դեպքում, մասնագետը խորհուրդ է տալիս անմիջապես դիմել բժշկի, այլ ոչ թե զբաղվել ինքնաբուժմամբ, առավել եւս՝ հակաբիոտիկներ չօգտագործել, ինչպես որ հաճախ անում են մեր քաղաքացիները. «Հակաբիոտիկներ մի’ ընդունեք, դրանք ոչնչով չեն ազդում վիրուսների վրա, ազդում են մանրէների վրա»:

Ըստ նրա, խոցելի խմբերում են հատկապես երեխաները եւ տարեց մարդիկ, քանի որ նրանց մոտ իմունային համակարգը թույլ է, իսկ հղի կանանց, Լիանա Թորոսյանը հորդորում է գրիպի առաջին իսկ կասկածների դեպքում դիմել գինեկոլոգին` հետագա բարդություններից խուսափելու համար:

Մոտ մեկ շաբաթ առաջ հանրապետությունում արձանագրված սիբիրյան խոցի դեպքերի առնչությամբ էլ, տիկին Թորոսյանն ասաց, որ նախորդ տարվա համեմատությամբ դեպքերի թիվն աճել է` 11-ից այս տարի դառնալով 17:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930