Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Արծրունի. «Հինգ լեսբուհի տոլմա էին փաթաթում ու խոսում ազգային ոգուց» (Տեսանյութ)

Նոյեմբեր 04,2013 14:27

Երաժիշտ, կոմպոզիտոր Վահան Արծրունին եւ երգահան Արտավազդ Բայաթյանը այսօր «Հայելի» ակումբում անդրադարձան աշխարհահռչակ հայ մտավորականների նամակին`  ի պաշտպանություն Հայաստանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների և աղանդավորների:

Վահան Արծրունին համոզված է, որ այդ նամակը ազնիվ մղումներով էր. «Ըստ երեւույթին, նամակի տակ ստորագրողների համար դա հոգեհարազատ թեմա էր, երկրորդ հանգամանքը  նոր՝ մարդկային տեսակի գերգիտակցությունն է, որը չի ճանաչում սեռ, կրոն, հոգեւոր հայրենիք, բնությունն ընկալում է այնպես, ինչպես կա: Եվ հետո,  չեմ հասնակնում՝ այստեղ ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանը եւ մեր խեղճ հայրենիքը: Ակնհայտ է, որ դա դրսում ծլած պրոբլեմների կույտ է…«Դրսի» խնդրիները ներմուծելը եւ մեզ մոտ խնդիր դարձնելը իմաստ չունի…Երբեւէ լսե՞լ եք, որ փոքրամասնությունները Հայաստանում խնդիր ունենան: Միշտ էլ իրենց փոխարեն իրենց մասին բարձրաձայնում են դրսից ֆինանսավորվող իրավապաշտպան կազմակերպությունները»:

Նա միասեռականությունը անվանեց մարդկային եւ հոգեբանական ախտ, որը վերջին տարիներին դարձրել են սոցիալական գործոն, որը դաշտ է ստեղծում, որպեսզի հետագայում որոշակի քաղաքականություն ստեղծվի. «Այսօր տարբեր ոլորտներում կան սեգմենտներ, որտեղ միայն միասեռականներն են իշխում ու թելադրում»:

Վահան Արծրունու ասելով, բացի մարմնավաճառության սեգմենտից, ուրիշ տեղ հայաստանյան միասեռականներն իրենց խնդիրների մասին չեն բարձրաձայնում:

Արտավազդ Բայաթյանի ասելով, արհեստականորեն ներմուծված այս խնդիրը քարուքանդ է անում ամեն ինչ: «Ես ոչ մի անգամ չեմ հանդիպել, որ այս խոսակցությունները վարեն բժիշկներն ու հոգեբանները կամ հենց նման մարդիկ: Փոքր բնակչությամբ Հայաստանի համար այս խնդիրը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ: Այս նամակը գրել են չափազանց լիբերալ մարդիկ, որոնք այն կյանքին, որ մենք ենք վարում, ծանոթ են հեռվից հեռու»,-ասում է նա:

«Միասեռականների նկատմամբ ձեր քնքշանքով ձեր բիզնեսը ձեր երկրում արեք, տղերք…Համոզված եմ, որ հաջորդ նամակը նույն արվեստագետների կողմից նվիրված կլինի փողոցային շներին»,-ասում է Վահան Արծրունին:

Նա հիշեց, որ մի տասը տարի առաջ Նյու Յորքում մասնակցել է մի փառատոնի, որը, պարզվել է, կազմակերպել էին հայ միասեռականները: Կոմպոզիտորը պարզել է, որ այդ փառատոնին հրավիրված չեն եղել թուրք միասեռականները. «Պարզվում է՝ հայ գեյերը իրենց ազգային արժանապատվությունն ունեն, թուրքերը՝ իրենց…Ամենազվարճալին այն էր, որ մի հինգ լեսբուհի էլ տոլմա էին փաթաթում ու խոսում, որ տոլման արթնացնում է իրենց ազգային ինքնությունը, ազգային ոգին: Լա՛վ, տոլման ինչ կապ ունի՞ ձեր ազգային ինքնության եւ ազգային ոգու հետ, այսինքն` անհեթեթություն անհեթեթության հետ, մի տարօրինակ սենդվիչ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ալեքսանդր says:

    Մանր երևույթի դեմ երկու եղանակ կա պայքարելու. մեկը հայհոյելն է` ինչը հարցը միշտ թեժ է պահում, մյուսը դրան բանի տեղ չդնելը: Երկրորդը կարծես ավելի լավ արդյունք է տալիս;

    • Hakob says:

      բոլորը չեն, որ “կամո” են, ու երբ որ սուր առարկայով “ծակում են”, սկսում են “գոռալ”:
      իկ այս թեմայում ոչ միյան ծակում են, այլև հաճախ ոտքի տակից “այրում”:
      “հայոյանքը”- դա ընդամենը բնական ռեակցիան է:

  2. Հրանտ Պապիկյան says:

    Արտոն իրեն հատուկ կոռեկտությանբ նշել է, որ “Այս նամակը գրել են չափազանց լիբերալ մարդիկ,..”, Իսկ ես եթե ասեմ թե, թե իմ և շատ շատերի կարծիքով ովքեր, կամ ավելի ճիշտ ԻՆՉԵՐ են այդ նամակի հեղինակները, մոդերատորները կհանեն գրառումս: Բայց կարծում եմ միտքս ոչ ոքի համար մութ չմնաց..))))))

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930