ԱԻՆ-ը տեղեկացնում է՝ նոյեմբերի 4-ին, ժամը 08.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանում՝ Ոստիկանության հոսպիտալի մոտ, այրվում է տուն:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ավանի դաշտ փողոցի թիվ 7/1 հասցեում` «Գալուստ Եփրեմյան» ԱՁ-ին պատկանող փայտի մշակման արտադրամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.11-ին, մարվել՝ 11.15-ին:
Այրվել է արտադրամասի չորանոցում կուտակած 4 խմ փայտ: