Բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարանների եւ առանձնատների վրա կատարված ավազակային հարձակումների գործով մեղադրվող Քյարամ Ամոյանի համար Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան են կանչվում շտապ օգնության բժիշկները:
Ամբաստանյալը դատարան է բերվում ամեն անգամ ուղեկցող ոստիկաններին հենված, հենափայտով, իսկ նիստերի դահլիճում էլ ասես բացակա լինի՝ գլուխը ափերի մեջ պահած:
Բազմաթիվ հիվանդությունների մեջ նշվում է նրա գլխուղեղի հիվանդությունը, ինչը խորացել է անազատության մեջ գտնվելով:
Ամբաստանյալը ներկայումս պահվում է Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:
Կարդացեք նաև
Դատավոր Մխիթար Պապոյանը դատական նիստը ընդհատեց այն ժամանակ, երբ հետազոտվում էին ապացույցները, մասնավորապես, տուժող Կարեն Բեզոյանի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը:
Ռ.Մ.