Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է տեղի ունեցել «Կանազի» հոսպիտալում

Նոյեմբեր 04,2013 13:20

«Կանազի» կայազորային կլինիկական հոսպիտալից նոյեմբերի 2-ի կեսգիշերի սահմաններում հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքից փախուստի դիմած չորս զինծառայողներն էլ այս պահին գտնվում են հոսպիտալում՝ առանձին սենյակներում։

Այս մասին այսօր «Ա1+»-ին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Զինվորների նկատմամբ հսկողություն է իրականացվում։ Կատարվում է հետաքննություն։ Առայժմ քրեական պատասխանատվության մասին խոսք լինել չի կարող»,-ասել  է պարոն Հովհաննիսյանը։

ՊՆ մամուլի խոսնակը հերքում է այն լուրերը, թե զինծառայողներին հոսպիտալում ծեծի են ենթարկել. «Նման բան չի եղել, կռիվ եղել է, բայց զինվորներին չեն ծեծել»։

Արդյո՞ք զինծառայողները բանակ են մեկնել՝ ունենալով հոգեբանական խնդիրներ.«Բանակ չեն մեկնել հոգեբանական խնդիրներով։ Մարդը ցանկացած պահի կարող է հոգեբանական սթրեսի մեջ հայտնվել։ Զինվորներից ամեն մեկի մոտ տարբեր բնույթի է»,-հայտնել է ՊՆ մամուլի խոսնակը։

Նյութի մանրամասնակերը կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930