Լրահոս
Օրվա լրահոսը

«Փրկենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունը զբաղված է Ալեքսանյանի գովազդո՞վ

Նոյեմբեր 04,2013 13:06

Երեկ բավականին զավեշտալի դեպք եղավ «Փրկենք հուշարձանն օլիգարխից» ակցիայի ժամանակ: Նախաձեռնության անդամներն ազգային պար բռնեցին Փակ շուկայի հարակից տարածքում: Մի պար էլ հակընդդեմ ակցիայի մասնակիցները բռնեցին:

«Փաստորեն, ակտիվիստներն իրենց պարով նշանավորեցին Փակ շուկայի բացումը: Դա լավ գովազդ էր Փակ շուկայի համար, ինչի համար Սամվել Ալեքսանյանը, երևի թե, պետք է շնորհակալ լինի ակտիվիստներին»,- այս առիթով Aravot.am-ի հետ զրույցում ասաց ի պաշտպանություն Սամվել Ալեքսանյանի ակցիաների համակարգող Սուրեն Սուրենյանցը:

Ըստ Սուրեն Սուրենյանցի՝ այդ ակցիաներն արդեն կարծես վերածվում են Սամվել Ալեքսանյանի եւ նրա ղեկավարած սուպերմարկետների ցանցի գովազդի, քանի որ արդեն մեկ ամսից ավելի է Ալեքսանյանն ու «սիթիները» գտնվում են մամուլի ուշադրության կենտրոնում:

Երեկ նույն ակցիայի ժամանակ մի այլ միջադեպ էլ եղավ: Մաշտոցի պուրակում`մինչ Ծածկած շուկային հասնելը, հայտնվում են ակտիվիստ Արմեն Ադամյանի հայրն ու եղբայրը, ովքեր փորձում էին տղային տանել «դեղինների շարքերից»: Երիտասարդի հայրը վրդովված, բարկացած բղավում է, որ չի ուզում, որպեսզի իր տղան այդտեղ աշխատի, որ այդ աշխատանքի արդյունքում նա արդեն իր ընտանիքի անդամներին չի հարգում, վիրավորում է նրանց «ստրուկ եւ էշ» է անվանում: Մի խոսքով, բանը հասնում է նրան, որ եղբայրն ապտակում է եղբորն՝ այն բանից հետո, երբ ասում է, որ իր ընտանիքից կարեւոր բաներ կան իր համար:

Երեկ երեկոյան սոցցանցերում այս միջադեպն աղմուկ բարձրացրեց: Այս առիթով Aravot.am-ի հետ զրույցում ի պաշտպանություն Սամվել Ալեքսանյանի ակցիաների համակարգող Սուրեն Սուրենյանցն ասաց, որ Ալեքսանյանն այդ միջադեպի հետ որեւէ առնչություն չունի. «Մենք խնդիր չունենք իրենց շարքերն ավելացնելու-պակասեցնելու: Առանց այն էլ իրենք շատ քիչ են: Մենք կուզեինք, որ իրենք մի քիչ շատ լինեին, մանավանդ, որ գալիս եւ ազգային պարով նշանավորում են Փակ շուկայի բացումը: Ես ճիշտ հակառակը կասեի, իրենք են հայկական ընտանիքը խարխլում: Ինչքան իրազեկված եմ, մարդը եկել էր իր տղային այդ շարքերից կտրելու համար: Նախախորհրդարանի ղեկավարները փոխարեն լսեին ու անսային հոր խոսքին՝ հորդորել են իրենց անդամին, որ ընտանիքից շատ ավելի կարեւոր արժեքներ կան: Մենք ասում ենք`ընտանիքն ամենակարեւորն արժեքն է, իրենք ասում են`ընտանիքից շատ ավելի կարեւոր բաներ կան: Ես չգիտեմ`ինչն է ընտանիքից ավելի կարեւոր: Այդ մի քանի հոգին, ովքեր ղեկավարում են ակցիաները, ենթադրաբար իսկապես մոլորության մեջ են պահել իրենց շարքերին եւ ես վստահ եմ, որ առաջիկայում նման դեպքերի էլի ականատես կլինենք»:

«Փրկենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամները բավականին սակավաթիվ են եւ չնայած որ արդեն մեկ ամսից ավելի է իրենց ակցիաներն են անում, այդ հարցով հասարակական ակտիվություն չի նկատվում, մարդիկ չեն միանում ակցիաներին, ավելին, «Երեւան սիթիներից» առեւտուր չանելու նրանց կոչերն այդպես էլ կոչ մնում են: Սուրենյանցից հետաքրքրվեցինք`մի տեսակ տպավորություն է, որ իրենք իրենց ակցիաներով ստիպում են, որ «Փրկենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունը շարունակի պայքարը, քանի որ հակառակ պարագայում, շարժումը, հավանաբար, վաղուց մարած կլիներ: «Մենք ընդհանրապես ակցիա չեն անում, մենք պատասխանում ենք իրենց, երբ մոտենում են Փակ շուկային կամ Երեւան սիթի սուպերմարկետներից որեւէ մեկին: Մնացած դեպքերում`թող երգեն, թող պարեն, ազգային մշակույթը թող խթանեն, մենք միայն ուրախ կլինենք, մեր հնարավորությունների չափով էլ կաջակցենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տեսանյութերը՝ Tert.am-ի եւ Lragir.am-ի

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Tigran says:

    Օրինակ ես կոչին միացել եմ ու երևան սիթի չեմ մտնում և առևտուր ճեմ անում

  2. Արամ says:

    Էէէէէէէէէէէ, Սուրենյանց ջան, ինչ էիր ինչ դառար: Հասկանում եմ քեզ, կարիքն ա ստիպում, կարիքը շատերին ա ստիպում, բայց հոգին ոչ բոլորն են 30 արծաթ գնահատում:

  3. Լևոն Մելքումյան says:

    Դե, Սուրեն Սուրեն Սուրենյանցի համար ընտանիքից ավելի կարևոր է սրանից-նրանից պարտք վերցնել և չվերադարձնելը…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930