Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյանն ընդհատեց Վահրամ Ավանեսյանին

Նոյեմբեր 04,2013 12:54

Այսօր խորհրդարանում 2014 թվականի բյուջետային հատկացումների հարցի քննարկման ժամանակ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը դիմելով ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին՝ մասնավորաբար, խոսեց ոլորտում հարկերի խնդիրների մասին: «Պետք է արձանագրենք, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում որևէ խնդիր չի լուծվում, բայց բոլոր պաշտոնյաները հայտարարում են, որ դա գերակա ոլորտ է»,- ասաց Քոքոբելյանը:

«Ես ուրախ եմ, որ ձեզ հնարավորություն տվեցի նման ելույթ ունենալ»,- պատասխանեց էկոնոմիկայի նախարարը`նշելով, որ ոլորտին տրվող ցանկացած արտոնության դեպքում պետք է քննարկել՝ դա բերելու է ոլորտի եկամտի ավելացմա՞նը, ոլորտի աճի՞ն, թե՞ ոչ: «Միայն հարկայինը չէ, ամենակարևորագույն հարցը, որ կա Հայաստանի Հանրապետությունում, դա կադրերի խնդիրն է: Այստեղ կառավարության, համալսարանների հիմնական աշխատանքները ակնհայտ կարող եք տեսնել: Ամբողջ աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կադրերի պակասը լուրջ խնդիր է»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարին ընդհատեց նիստը վարող ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, որը թույլ չտվեց ՏՏ ոլորտի մասին մանրամասն խոսել:

«Եկեք արձանագրենք, որ ինձ թույլ չեք տալիս ասել այն, ինչ ուզում եմ»,- նեղսրտեց էկոնոմիկայի նախարարը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930