Այսօր խորհրդարանում 2014 թվականի պետական բյուջեի նախագծով տրանսպորտի նախարարությանը հատկացված գումարների քննարկումների ժամանակ զավեշտալի իրավիճակ ստեղծվեց: ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարին, ով գործուղման մեջ էր, փոխարինում էր նրա տեղակալ Արտաշես Ավետիսյանը: Երբ վերջինս փորձում էր ներածական խոսքում ներկայացնել ոլորտի հատկացումները` նիստը վարող ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ընդհատեց վերջինիս: Ասաց`լավ կլինի, որ հարցերի ընթացքում միանգամից իր ասելիքն էլ ասի:
Հետաքրքիրն այն էր, որ քննարկմանը մասնակցող մի քանի պատգամավորներից որեւէ մեկը փոխնախարարին որեւէ հարց չուներ: Վերջինս լուռումունջ լքեց դահլիճը:
Ի դեպ, Վարդան Այվազյանն, որը սովորաբար սիրում է նման քննարկումների ժամանակ սուր հարցեր դնել, էքսցենտրիկ համեմատություններով համեմել իր խոսքն ու դիտարկումները, արձագանքները՝ այսօր բավական հապշտապ է վարում քննարկումները: Անգամ միջամտելով բանախոսներին եւ հորդորելով, որ «կարճ կապեն»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև