Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկե՜ք կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնությյունը կոչ է անում միանալ ստորագրահավաքին

Նոյեմբեր 04,2013 12:42

Հարգելի քաղաքացիներ,

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 7-ին ընդունել է անօրինական որոշում Հայաստանում գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների անհիմն թանկացման վերաբերյալ: «Եկե՜ք կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնությունը բողոքարկել է այդ որոշումը վարչական դատարանում։ Հաշվի առնելով այս հարցի նշանակությունը հանրության համար, մենք պահանջեցինք դատարանից գործը քննել բանավոր ընթացակարգով, որպեսզի այն լինի բաց եւ թափանցիկ բոլորի համար։ Դատարանը մերժեց մեր միջնորդությունը՝ պնդելով, որ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների վերաբերյալ վեճը իր գնահատականով ձեռք չի բերել հանրային մեծ հնչեղություն։ Ակնհայտ է, որ այս հարցի հրապարակային դատական ընթացակարգը ի հայտ է բերելու բոլորի համար գազի եւ էլէկտրաէներգիայի սակագների բարձրացման անհիմն լինելու փաստերը եւ բնականաբար, իշխանությունները ցանկանում են քողարկել այդ փաստերը ու դատարանի վրա ազդելու միջոցով օրինականացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անօրինական որոշումը։ Որպեսզի ապացուցենք դատավորներ՝ Կարինե Բաղդասարյանին, Կարեն Մաթեւոսյանին, Արծրուն Միրզոյանին, Արման Թովմասյանին եւ Աղասի Դարբինյանին, որ գազի եւ էլէկտրաէներգիայի սակագնի բարձրացումը մտահոգում է ոչ միայն մեզ, այլեւ ամբողջ հանրությանը, մենք որոշեցինք նախաձեռնել ստորագրահավաք։ “Եկե՜ք կանխենք գազի թանկացումը” նախաձեռնությունը կոչ է անում բոլորին անձը հաստատող փաստաթղթով նոյեմբերի 15-ին, ժամը 18-ին հավաքվել Ազատության հրապարակում բաց, թափանցիկ ու անաչառ դատավարության պահանջագիրը ստորագրելու համար: Անձամբ ստորագրելով պահանջագիրը, մենք հարկադրելու ենք դատարանին կայացնել օրինական որոշում: Թույլ չտանք իշխանությանը յուրացնել մեր ընտանիքների արդար եկամուտը:

«Եկե՜ք կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930