Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Մովսիսյանը`էներգացանցի շաբաթ օրվա վթարի մասին

Նոյեմբեր 04,2013 12:41

Այսօր խորհրդարանում  2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ պատասխանելով ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին, ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն անդրադարձավ շաբաթ օրը հանրապետությունում տեղի ունեցած վթարին: Պատգամավորը հետաքրքրվեց`ի վերջո ի՞նչ էր տեղի ունեցել, ինչ-որ մեկը պատժվե՞ց այդ ծավալի վթարի համար:

Արմեն Մովսիսյանն ասաց, որ Իրանի հետ էլեկտրաէներգիայի մեծ փոխհոսքեր ունենք ու երկար բացատրեց խնդրի տեխնիկական կողմը:

Նախարարը տեղեկացրեց, որ վթարի պահին Իրանից Հայաստան ներկրումը երկուհարյուր մեգաբայթ է կազմել, անմիջապես տեխնիկական միջոցներ են ձեռք առնվել: Ասաց, որ ուղիղ երկու րոպե հետո իրանական կողմում վթարը կարգավորված էր, բայց քանի որ տեխնիկական հզորությունների հսկայական տարբերություն կար՝ հայկական կողմում փոքր ինչ զգուշավոր են գտնվել: Որպեսզի լրացուցիչ վթարներ չլինեն, հոսանքազրկվել է ամբողջ համակարգը: Խնդրի կարգավորումը երեք-երեքուկես ժամ է տեւել:

Նախարարն ասաց, որ տասներեք տարվա ընթացքում սա առաջին դեպքն էր, որ նման խոշոր վթար է լինում: Ուսումնասիրություններ կարվեն եւ տարբերակներ կմշակվեն` առաջիկայում նման բաներից խուսափելու համար:

«Այս վթարի նախնական վերլուծությունը ցույց է տալիս, որ մեզ մոտ ամեն ինչ կարգավորված է, բայց ֆորս-մաժորային իրավիճակներ միշտ էլ հնարավոր են»,- ասաց Արմեն Մովսիսյանը`հավելելով, որ մեր համակարգը նաեւ բավականին ծեր է եւ այսօրվա ծրագրերի մի մասն էլ հենց դրան է վերաբերվում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. karen says:

    Երբվանից եք սկսել էլեկտրոէներգիան մեգաբայթով հաշվել.գերազանց է, բրավո.

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930