Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գազի գնի տարբերությունը կսուբսիդավորի ՌԴ կառավարությունը

Նոյեմբեր 04,2013 12:33

2014 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ այսօր խորհրդարանում ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը դարձյալ գազի սակագնի հարցը բարձրացրեց`դիմելով ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին: Պատգամավորը վերհիշեց ամիսներ տեւած իր հարցումներն ու հարցադրումներն այս առիթով, պաշտոնական պատասխանները ու հետաքրքրվեց` ի վերջո, ինչպես է լուծվելու գազի գնի թանկացումից հետո առաջացած իննսուն դոլար տարբերության հարցը. Դա ՀՀ կառավարությա՞ն պարտքն է, թե՞ ՌԴ կառավարությունն այն կսուբսիդավորի: Ի դեպ, գալիք տարվա բյուջեում այդ հարցը որեւէ կերպ արտացոլված չէ:

Նախարար Արմեն Մովսիսյանը մի փոքր ավելի համառոտ պատմեց այս ամիսների ընթացքում ռուսական կողմի հետ բանակցությունների եւ ձեռք բերված համաձայնությունների մասին: Ասաց, որ համաձայնության եկել են, խնդիր կար հարցն իրավական հարթությունում կարգավորելու, փաստաթուղթը ստեղծվեց, հետո առաջացավ Հայաստանի`ՄՄ-ին միանալու խնդիրը: Հիմա հարցը դրա ներքո է կարգավորվում ու մինչեւ նոր տարի համաձայնագիրը կստորագրվի:

Պատասխանելով Արամ Մանուկյանի ուղիղ հարցին, Արմեն Մովսիսյանն ասաց, որ գազի գինը կսուբսիդավորի ռուսական կողմը. «Ես չեմ կարծում, որ մեր պայմանավորվածություններից մեր գործընկերները կհրաժարվեն»:

Ի դեպ, Էներգետիկայի նախարարության գալիք տարվա բյուջեն կկազմի 13 միլիոն 358 միլիարդ դրամ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930