Լրահոս
Օրվա լրահոսը

Հզոր հանրահավաք Քիշնևում

Նոյեմբեր 04,2013 12:33

«Ազատություն» ռադիոկայանը հայտնում է՝ կիրակի օրը Քիշնևում հզոր հանրահավաք է անցկացվել, որին մասնակցել է մոտավորապես 100 հազար մարդ:
Ազգային ժողովի դիմաց անցկացված հանրահավաքի մասնակիցները հռչակագիր են ընդունել՝ աջակցություն հայտնելով Եվրամիությանը Մոլդովայի ինտեգրվելու ջանքերին, պահանջելով կառավարությունից դիմակայել ներքին և արտաքին ճնշումներին ու շարունակել Եվրոպային մերձենալու կուրսը:

«Մենք խորապես համոզված ենք, որ Մոլդովայի տեղը եվրոպական ժողովուրդների ընտանիքում է, դա մեր երկրի ապագայի միակ ճիշտ ուղին է, միակ շանսը՝ ապահովելու Մոլդովայի բոլոր քաղաքացիների իրավունքները, ազատություններն ու բարգավաճումը», – նշված է հանրահավաքում ընդունված հռչակագրում:

Երկրի նախագահ Նիկոլաե Տիմոֆտին, ելույթ ունենալով, ասել է, որ մոլդովացիները պետք է ավելի շատ աշխատեն եվրոպական չափանիշներին հասնելու համար:

«Եվ մենք կարող ենք կատարել դա՝ մեզ համար և մեր ապագա սերունդների համար», – ասել է երկրի նախագահը՝ հայտարարելով, որ Մոլդովան Եվրոպայի մասն է:

Նույն շեշտադրումներով ելույթներ են ունեցել նաև Դեմոկրատական կուսակցության ղեկավար Մարիան Լուպոն, ով ժամանակին, մինչ ներկայիս նախագահի ընտրությունը, կատարում էր երկրի ղեկավարի պարտականությունները:

Մոլդովայում եվրոպական ինտեգրացմանը դեմ են կոմունիստները:

Դիտորդները նշում են, որ այդքան շատ մարդ Քիշնևի հրապարակում չէր հավաքվել 1991 թվականից, երբ հռչակվեց Մոլդովայի անկախությունը:

Հիշեցնենք, որ այս ամսվա վերջին՝ նոյեմբերի 28-29-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում անցկացվելու է Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովը:

Չնայած Մոլդովան Մերձդնեստրի տարածքային հակամարտություն ուն՝ շրջան, որտեղ ռուսական ազդեցությունը շատ մեծ է, այնուամենայնիվ, չի երկնչում և պատրաստվում է Վիլնյուսում նախաստորագրել, իսկ եկող գարնանը՝ արդեն վերջնականապես ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930